Անցնել բովանդակությանը

Ինչու հիշեցրի

Քամին սարերից Առաջին ձյունի Փոշին է բերում Եվ շաղ է տալիս Բոբիկ ոտներիս Ու փշաքաղված Մազերիս վրա։ Շապիկիս փեշքից Ու թևքից կախված Մաշված, գույնզգույն, Խաշամանման Կարկատանները Պոկում է քամին, Խառնում ծառերից Թափվող խաշամին… Խաշամ, ի՜նչ խաշամ, Թեժաթուխ լավաշ, Տավարն ուտում է, Ու չի կշտանում։ Ես լուռ նստել եմ Կապույտ մի քարի, Կապտել եմ ես էլ, Եվ կապույտ քարից Տարբերվում եմ ես Այնքանով միայն, Որ ես դողում եմ, Քարը չի դողում։ Գյուղ տանող ճամփով Անցնում է հայրս, Ցախը շալակին։ —Ցո՞ւրտ է,— հարցնում է։ —Տաք է,— ասում եմ։ —Քարին մի նստիր, Վեր կաց,— ասում է։ —Տավարն,— ասում է,— Լույսով չբերես։ Ասում է, գնում… Անցել է ուղիղ Քառասուն տարի… Հիշեցրի երեկ, Հայրս լաց եղավ։ Ինչո՞ւ հիշեցրի։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 42