Անցնել բովանդակությանը

Ինչ-որ խորհուրդ կա

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ինչ-որ խորհուրդ կա մի անպատմելի Լուրթ ալիքների լաբիրինթոսում. Գետը ներքևից վերև է հոսում, Ձվադրումն է կարմրախայտերի։ Նայում եմ գետին ու խորհում եմ ես. Հղացումներս էլ, լինում է մի պահ, Գնում են դեպի ակունքները պաղ, Կարմրախայտերի վտառների պես։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Ինչ-որ խորհուրդ կա» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) իմաստության և ստեղծագործության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8