Անցնել բովանդակությանը

Ի՞նչ է ուզում ինձնից

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ի՞նչ է ուզում ինձնից Այս կատաղած քամին, Այս ծաղրածու քամին, Լարախաղաց քամին, Մի մեծ, մի լավ աշուն Տարած-թաղած քամին։ Թող գա, այգուս խշշան Խաշամն առնի գնա, Փռչակալած, փոշոտ, Փշաքաղված քամին։ Ի՞նչ է ուզում ինձնից Թոկից փախած քամին, Հազար անտառ, հազար Ձոր հաճախած քամին, Մի եղյամոտ աշուն Պոչից կախած քամին։ Իմ տան քիվի վրա Թողած-փախած հավքի Մի փետուր է մնում, Թող գա առնի գնա, Ախ, այս նախանձ քամին, Խիղճը ծախած քամին։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 22