Անցնել բովանդակությանը

Հորովելը

Իմ մանկությունը վաղուց կորել է, Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ, Բայց երբ հնչում է ձեր հորովելը, Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ։ Սրտագին երգերն ինձ միշտ թովել են, Հրճվանք են տվել ինձ թևավոր, Բայց նվիրական ձեր հորովելը Բոլոր երգերից ջինջ է ու խոր։ Ես ամենքի չափ կյանքը գովել եմ ՈՒ հաշտ եմ ապրել իմ բախտի հետ, Ա՛խ հայրենաշունչ ձեր հորովելը Կյանքի չափ քաղցր է և սիրավետ։ Ձեր փառքի համար փույթ չէ մեռնելը, Իմաստուն հայրեր հայոց երկրի, Ձեր հորովելը, ձեր հորովելը, Ձեր հորովելը թող երկարի…

***

Հայաստան երկրի Ջրվեժի ճերմակ համբույրից հետո Սկանդինավյան ձերբազատ ձմռան Կեսգիշերների առագաստավոր Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին, Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող, Մի սարսուռ փռել չկարողացան։ Հայաստան երկրի Տաքդեղի կարմիր հրդեհից հետո Միջինաֆրիկյան միջօրեների Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ, Ինչ արին-չարին, Շուրթերս վառել չկարողացան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 30