Անցնել բովանդակությանը

«Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից…»

Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից, Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝ Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ։ Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձնից, Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու, Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝ Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու։ Ու չեմ իմանում՝ փրկե՞լ ենք իրար, Թե ամեն ինչից զրկել ենք իրար։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 10