Անցնել բովանդակությանը

«Դու իմ կյանքն էիր,կյանքի գինն էիր…»

Դու իմ կյանքն էիր,կյանքի գինն էիր, Լավագույն էիր ամենքի մեջ։ Դու իմ գրկի մեջ ուրիշինն էիր, Իմն էիր միայն իմ երգի մեջ։ Առաջինն էիր, ու վերջինն էիր Իմ անքուն, անքեն տարերքի մեջ, Դու իմ ձերքի մեջ ուրիշինն էիր, Իմն էիր միայն իմ վերքի մեջ։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Դու իմ կյանքն էիր,կյանքի գինն էիր…» ութնյակ բանաստեղծությունը կյանքի և ստեղծագործության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 8