Անցնել բովանդակությանը

«Այստեղ քարափը…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Այստեղ քարափը ծունկի էր գալիս, Եվ ծունկ էր տալիս քարե կածանը։ Ուշքը գնում էր, ուշքի էր գալիս, Երբ որ առնում էր աչքս ձեր տանը։ Քարափը քարե կղզի է դարձել, Եվ ջրի տակ է քարե կածանը։ Վայրի բաղերը խնջույք են բացել, Ճայերը ձու են դրել ձեր տանը։ Լճափին քնել, քնով եմ անցել… Մնացածն ասի թող Որոտանը։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 10