Անցնել բովանդակությանը

«Աստված գիտե, թե ինչ արավ…»

Աստված գիտե, թե ինչ արավ, Իրար տվեց, իր մեջ առավ Խութն ու խոռոչը, Երկար ժամ էր, թե կարճ տարի, Չհասկացանք այս աշխարհի Այոն ու ոչը… Ջուրը տվեց հողին ծարավ, Տիղմ ու փրփուր ծովին տարավ, Այս էր ամբողջը… Գետի վրա ու կածանի Թրթռում է ծիածանի Կտրված պոչը…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12