Անցնել բովանդակությանը

Աշնանամուտի ջրերը բարակ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Աշնանամուտի ջրերը բարակ Նորից մասուր են բերում սարերից, Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ Ալ-կարմիր հուր են բերում սարերից։ Առաջին սերս քրքրվեց, մնաց Մասրենիների փշերի վրա… Եվ մասուրի հետ ջրերն՝ առաջին Սիրո սարսուռ են բերում սարերից։

Ստեղծագործության մասին

Համո Սահյանի «Աշնանամուտի ջրերը բարակ» բանաստեղծությունը («Սեզամ, բացվիր» ժողովածուից) աշնան և ծաղիկների մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8