Անցնել բովանդակությանը

Աշխարհն իմ մեջ

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Աշխարհն իմ մեջ, ես՝ աշխարհի, Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան, Արևն ուրախ, օրը բարի, Երազն անհուն, անհանգրվան… Մերժեմ օրենքն անհնարի, Գնամ, նորից վերադառնամ, Տեսնեմ աշխարհն այսքան բարի, Գարունն իմ մեջ, ու ես՝ գարնան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 8