Անցնել բովանդակությանը

«Ամպրոպներից հետո…»

«Սեզամ, բացվիր» ժողովածու

Ամպրոպներից հետո հեղեղները երկար Թավալվում են, թռչում, ափերին են տալիս։ Անձրևներից հետո դեռ ամպերը երկար Գլուխները սարին ու բարին են տալիս։ Փոթորկից հետո՝ թևերը կախ ծովի Ալիքները երկար փրփրին են տալիս։ Իմ այս երկար կյանքում Շատ եմ տեսել, մարդիկ, Մայրամուտի կարմիր հոգեվարքից հետո Քարափները երկար կարմրին են տալիս։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Սեզամ, բացվիր
Տողերի թիվ 10