Անցնել բովանդակությանը

Հնձվորներ

(Մանկական խաղ)

1882

Ահա եկավ խոտ հարողը, Ուսին դրած գերանդին. Բոլոր խոտը սա հարել է, Բան չի թողել մեր հանդին։ — Ա՛յ խոտ հարող, ասա տեսնենք, Դու ի՞նչպես ես խոտ հարում։ — Այսպես ահա, լա՛վ նայեցեք, Ես այսպես եմ խոտ հարում — Հե՜պ, հո՜պ, Հե՜պ, հո՜պ։ — Ա՜խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք, Մենք էլ այսպես խոտ հարենք — Հե՜պ, հո՜պ, Հե՜պ, հո՜պ։

***

Ահա՛ եկավ մեր հնձողը, Ձեռքին փայտե մատնոցներ, Պատրաստել է սուր մանգաղը, Պետք է հնձե մեր արտեր։ — Հնձո՛ղ եղբայր, ասա տեսնենք, Դու ի՞նչպես ես հունձ անում։ — Այսպե՜ս ահա, լա՛վ նայեցեք, Ես այսպես եմ հունձ անում — Հե՜պ, հո՜պ, հե՜պ, Հե՜պ, հո՜պ, հե՜պ։ — Ա՜խ, ի՜նչ լավ է, եկեք սովրենք, Մենք էլ այսպես հունձ անենք. Հե՜պ, հո՜պ, հե՜պ, Հե՜պ, հո՜պ, հե՜պ։

Ստեղծագործության մասին

Ղազարոս Աղայանի «Հնձվորներ» բանաստեղծությունը (1882) մանկականի և խաղի մասին։

Մանկական խաղ-երգ երկու մասով՝ նախ խոտ հարողը գերանդիով, ապա հնձողը մանգաղով։ Երեխաները հարցնում են, թե ինչպես է անում, նա ցույց է տալիս՝ «Հե՜պ, հո՜պ», և բոլորը կրկնում են։ Երգը շարժում է՝ խաղալիս երեխաները սովորում են աշխատանքի ռիթմն ու ձևը։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 2 տան, յուրաքանչյուրը 14 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1882 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 29