Անցնել բովանդակությանը

«Ծառերի վրա աշունը դալուկ…»

1922

Ծառերի վրա աշունը դալուկ Հըծծում է մեղմիկ մի դեղին նըվագ՝ Թախծոտ ու անո՜ւշ… Լեռների վրա ձյունել բարակ, Ուր, կարծես, իրենց փետուրը քնքուշ, Նետել են գաղթող հավքերը ճերմակ… Ի՞նչ ես սպասում, սի՛րտ իմ ծարավի, Սերերիդ անցած չըկա՜ վերադարձ. Նստի՛ր մեկուսի բաժակիդ առաջ, Հուշե՛րըդ գգվիր և լա՛ց մեկուսի…

1922, Հռոմ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1922 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10