Անցնել բովանդակությանը

«Կնոջն ուզեցի հավատալ նորից…»

1905

Կնոջն ուզեցի հավատալ նորից, Լալ ու երազել առաջվա նըման. Բայց արյունոտվեց խեղճ սիրտըս նորից. Եվ որբ մնացի և թափառական։ Սե’ր, մնաս բարով, էլ քեզ չեմ նայի, Չեմ բախի դուռըդ ունայն քամու պես. Բայց կուզենայի հավիտյան լայի, Եվ չըցամաքեր արցունքը սրտես։

1905, Թիֆլիս

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8