Անցնել բովանդակությանը

«Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր…»

1897

Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր, — Էն մութ, անծեր գիշեր է. Մութըն ա՛հ է, չարքեր շա՜տ կան, — Սև աչերը մի՛ սիրե։ Տես իմ սիրտըս — արուն-ծով է. Էս չարքերը զարկեցին Էն օրվանեն դադար չունիմ, — Սև աչերը մի սիրե…

1897, Ալեքսանդրապոլ

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Սև աչերեն շա՛տ վախեցի՛ր…» բանաստեղծությունը (1897) ծովի և գիշերվա մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ 4-3-1 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8