Անցնել բովանդակությանը

«Է՜յ դու, ջահել, հպարտ հասակ…»

1905

Է՜յ դու, ջահել, հպարտ հասակ, Թռար ոսկի աստղի պես. Քեզ հետ տարար երգեր ու սեր, Տարար գարունն իմ սրտես։ Քար կըսեղմեմ սրտիս հիմա, Կելնեմ սարերը լալու. — Ա՜խ, լաց՝ ի՜նչքան, ի՜նչքան կուզես. Անցածն էլ ետ չի գալու…

1905

Ստեղծագործության մասին

Ավետիք Իսահակյանի «Է՜յ դու, ջահել, հպարտ հասակ…» բանաստեղծությունը (1905) սիրո և գարնան մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1905 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8