Անցնել բովանդակությանը

«Էս քարփի տակ խորունկ փորեմ…»

1897

Էս քարփի տակ խորունկ փորեմ, Թաղեմ սիրտս ցավով լի. Մեծ քարափն էլ վերան շրջեմ,— Թաղեմ սիրտս սիրով լի… Ա՜խ, շա՜տ վաղուց սիրտս առա, Ընկա մարդկանց դուռն — երթիկ. Ցավիս դեղ — չար շա՜տ խնդրվա, Մարդիկ փակին դուռն — երթիկ։ Է՜հ, ի՞նչ անեմ, սիրտն ի՞նչ պետք է, Ասի՝ թաղեմ, թող մեռնի. Չէ՞ որ մարդիկ է՛լ սիրտ չունին, Անսիրտ մարդը ցավ չունի։ Էս քարփի տակ խորունկ փորեմ, Թաղեմ սիրտս ցավով լի. Մեծ քարափն էլ վերան շրջեմ, — Ծանր լինի, դուրս չելնի…

1897, Ալեքսանդրապոլ

Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1897 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 16