Անցնել բովանդակությանը

«Էս ի՞նչն է ամպում զիլ թևին կուտա…»

1902

Էս ի՞նչն է ամպում զիլ թևին կուտա, Գարնան գովքասան արտո՞ւտն է նխշուն Ու ձենը ինչո՞ւ զարհուրիկ կուգա, — Վա՜խ, էս ագռավն է գլխիս պտտվում։ Ես ուրտեղ կերթամ՝ դու հետս կուգաս, Ինձեն ին՝չ կուզես, ա՛յ զուլում ագռավ, Երազիս մեջ էլ վրաս կըկռռաս, Իձեն ի՞նչ կուզես, սևասի՛րտ ագռավ; Արդյոք չըլինի՞, որ դու էլ գիտես, Թե ծաղիկ սիրտըս դարդամահ մեռավ. — Ազիզ մեռելըս քրքրե՞լ կուզես, Ջիվան մեռելըս, ա՛յ իմ բախտ — ագռավ…

1902, Բասեն

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1902 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 12