«Ձյուն է գալիս ու թախծալիր…»
1913
Ձյուն է գալիս ու թախծալիր
Ծածկում դաշտերն ամայի. —
Քնքո՛ւշ, քնքուշ ինձ սիրեիր,
Ու նոր մեռած լինեի…
Հեկեկայի սրտիս սրտում
Անունդ անո՛ւշ ու աղվոր.
Ու ձյունը գար մե՛ղմ ու տրտո՛ւմ,
Ծածկեր շիրիմս հեռավոր…
1913, Ժընև
1913
1913, Ժընև
Ստեղծագործության մասին
Ավետիք Իսահակյանի «Ձյուն է գալիս ու թախծալիր…» բանաստեղծությունը (1913) սիրո և մահվան մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող՝ բաժանված 2 քառատող տների։