Անցնել բովանդակությանը

Մեղմություն

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Այսօր եղիր քրոջ պես — Անչար, մաքուր և գթոտ,— Գրկենք իրար ու նստենք, Նստենք մինչև առավոտ… Այսօր եղիր որպես մայր — Բարի, քնքուշ, նրբազգաց,— Նստիր խաղաղ մահճիս մոտ, Մութ գիշերին հետըս լաց… Ամոքիր դու իմ ցաված Սիրտըս սիրով քո անբիծ,— Այն մոռացվա՜ծ, մոռացվա՜ծ Հեքիաթները պատմիր ինձ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Մեղմություն» բանաստեղծությունը («Գիշեր և հուշեր» ժողովածուից) գիշերվա և կարոտի մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 12 տող՝ բաժանված 3 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12