Անցնել բովանդակությանը

Մեդուզա

«Գիշեր և հուշեր» ժողովածու

Անհուսության մեջ, խավար օրերում եկավ նա ինձ մոտ. Նա ինձ մոտեցավ քնքուշ, փայփայող սիրո խոսքերով,— Շարժումների մեջ և մութ աչքերում կար մի անծանոթ Վայելքի խոստում՝ անանց հիացման գաղտնիքով գերող։ Ես հավատացի այն ժպիտներին և այն մեղսական Փայփայանքները բախտ համարեցի իմ մենության մեջ.— Շուրջըս գիշեր էր, մռայլ էր շուրջըս իմ հոգու նըման — Եվ նա էր շողում երազի նըման խավարում անվերջ… Խենթ հիացումով արբեցի նրա տանջող գգվանքում, Եվ գիրկը նրա թվաց ինձ եդեմ, մեղքը — սրբազան… Օ՜, դառը գիշեր, տանջանք ու թախիծ.— իր արնոտ գրկում Փայփայում էր ինձ և հևհևում էր երկդեմ Մեդուզան։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու Գիշեր և հուշեր
Տողերի թիվ 12