Անցնել բովանդակությանը

Արևելքը ալ քող նետեց ուսերին

«Փշե պսակ» ժողովածու

Արևելքը ալ քող նետեց ուսերին, Լույսը վառեց կատարները լեռների, Մնաս բարով ասենք մենք էլ գիշերին, Ալ շողերը տանենք ներքև — թող վառի… Ե՛լ, իմ եղբայր, արշալույսի շողի հետ Ճամփա ընկնենք լույսի երգով կենսավառ, Տե՜ս, մութ է դեռ ձորի միջին արահետ, Դեռ նիրհում են ճամփին ձորակ ու անտառ…

Ստեղծագործության մասին

Վահան Տերյանի «Արևելքը ալ քող նետեց ուսերին» ութնյակ բանաստեղծությունը («Փշե պսակ» ժողովածուից) ազատության և հեղափոխության մասին։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Ութնյակ
Գրության թվական
Ժողովածու Փշե պսակ
Տողերի թիվ 8