Անցնել բովանդակությանը

Սպասումի պահեր

Արդեն գիշեր է, ուշ գիշեր փողոցներում, Ու դու չեկար. սիրտս փողոց է ամայի Միայն հեռվից լռություննեն կտցահարում Ոտնաձայները ուշացած անցորդների։ Հոգիս դեռ հույսն է ամոքում. թվում է, որ Հեռվում ծնվող ոտնաձայները անցորդի Դանադաղում են լուսամուտիս մոտենալով Եվ թվում է, ահա կանգնեն, կանգնեն պիտի… Բայց հեռանում են, հեռանում նորից նրանաք՝ Տագնապներիս այնպես օտար և անհաղորդ, Տրորում է սիրտս ասես իր ոտքի տակ Լուսամուտիս տակով անցնող ամեն անցորդ…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12