Անցնել բովանդակությանը

Մի լացացնի, շատ եմ լացել

Մի լացացնի շատ եմ լացել, սիրելիս, Դու մի կարծիր պաղ եմ այսպես ու գոռոզ, Սիրտս շատ է լցված եղել վերքերով, Սպիներից է կարծրացել, սիրելիս։ Հոգնել եմ ես ցավոտ, դավոտ սերերից, Ամենքի դեմ սիրտս բացած, աչքս՝ փակ, Քար է եղել նրանց շքեղ կրծքի տակ, Իսկ ես, ավաղ. սիրտ եմ կարծել, սիրելիս։ Հոգնել եմ ես, թող որ քնեմ ես հանգիստ, Մանկան նման՝ ծնկիդ գլուխս դրած, Ինձ խնայիր ու գուրգուրա ինձ վրա, Ժամս է արդեն իրիկնացել, սիրելիս…

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 12