Անցնել բովանդակությանը

Հայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող

Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող, Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։ Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ, Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։ Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին, Շուքդ մնա իմ ապավեն հովանին։ Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ, Նորից ե՛տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ։ Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող, Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 10