Անցնել բովանդակությանը

Սիրո երգ

Թե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ, Ինչու է ձմեռն այսքան գարուն, Ձմռան արեվը այսքան այրում, Անխոս երկինքը այսքան անհուն, Եթե ես չեմ սիրում, չեմ սիրում քեզ։ Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ, Հապա ինչու են ձեր փողոցում Այդքան սիրով ինձ ճամփա բացում Անցորդներ, տներ,մայթեր ու ձյուն, Եթե դու չես սիրում, չես սիրում ինձ։ Ու թե չենք սիրում մենք իրարու, Ինչու են աստղերն այսքան անթիվ, Այսքան գեղեցիկ գիշեր ու տիվ, Աշխարհը այսքան հաշտ ու ազնիվ, Եթե չենք սիրում մենք իրարու։

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 15