Անցնել բովանդակությանը

Իրական պատկեր

Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ, Ես ի՞նչ ասեմ և Ձեր, և իմ թարս բախտին, Դուրս եմ գալիս ես պատշգամբ և ահա Աչքս իսկույն դեմ է առնում պարսպին։ Այս տանն ապրել, սակայն չեմ էլ նկատել, Որ իմ կողքին մեր Խորհուրդն էր Գերագույն, Գերագույնին ոչ սիրել եմ, ոչ ատել, Անտես, անշուք մի պատ էր մեր արանքում։ Հիմա… Հիմա Ձեր նստավայրն է շքեղ, Դուք նախագահ մեր դեմոկրա՜տ պետության, Ամեն անգամ, երբ ժամանում եք այստեղ՝ Խառնվում են ազդալույս ու ոստիկան։ Դատարկվում է մեր հին նրբանցքը իսկույն, Դուք եք անցնում ավտոների շիք շարքով. Մոտ աղբարկղի մուրացկանը ընկրկում, Կանգնում ու Ձեզ ուղեկցու՜մ է հայացքով… Բարձրացնում եք Ձեր պարիսպը, նախագահ, Բայց դեռ հնուց իմաստուններն են ասում՝ Ինչ էլ անենք, ահաբեկիչը կգա՝ Նա մեր մեջն է, մեր հոգում է, մեր ներսում։ Բարձրացնում եք Ձեր պարիսպը… Նույն պահին Մարդն է, մարդը աղբի արկղը քջջում։ Նայում եմ ես այս անանուն պատկերին, Եվ Ձե՜զ համար, և ի՜նձ համար ամաչում…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24