Անցնել բովանդակությանը

Հոգեհանգիստ

Խորանի առաջ, Աստվածամոր դեմ Սպիտակ մի մոմ խոշոր ու վերձիք, Սպիտակ մի մոմ կայծկլտում է մեղմ — Սպիտակ հագած փխրուն մի աղջիկ։ Ու մոմի ծայրին՝ բոցի փոխարեն, Լույսի փոխարեն ձա՜յն է թրթռում, Հալհլող մոմից "Սուրբ-սուրբ" է ծորում, Պահ առ պահ հատնում, այրում ինքն իրեն։ Դրսում զանգերն են ղողանջում տխուր, Մայր Էջմիածնից մինչև Գանձասար. Ծունկի է իջել ու խունկ է ծխում Աղոթքով լցված մի հայ ներաշխարհ։ Տեր, ընդունելի արա մեր զոհը, Տեր, քե՜զ է մնում մեր բախտը ու մենք, Վառե՜լ ենք քո դեմ մեր վերջին մոմը, Դրանից մաքուր էլ ոչինչ չունենք…
Թեմաներ

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 16