«Եկուր սիրենք, եկուր սիրվինք…»
Եկուր սիրենք, եկուր սիրվինք,
Եկուր պատմեմ քեզ մեկուսի,
Գաղտնի, ահեղ սեր մը սըրինգ,
Որ տակավին մեկուն չըսի…
Երթանք կապույտ սարն հեռակա,
Մարդերեն վեր, աստղերուն տակ,
Մեր լացին լոկ սերը վըկա,
Ու ձայնակից ըլլա վըտակ…
Ստեղծագործության մասին
Ռուբեն Սևակի «Եկուր սիրենք, եկուր սիրվինք…» ութնյակ բանաստեղծությունը սիրո և բնության մասին։
Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։