Անցնել բովանդակությանը

Ուսանողի երգ

1852

Քանի ուսանող որ ենք, Հա՛ր և միշտ ուրախանանք. Լա՛վ անցընենք կարճ օրերս, Ցավերս դիփ մոռանանք։ Խափանարար չար մարդիկ, Դըրել են մեզ շատ դավեր, Մինչ հասել ենք էս օրին, Կըրել ենք անհատ ցավեր։ Երիտասա՛րդ ուսանող, Թե Հայ և թե այլազգի, Լա՛վ ճանաչիր պատիվդ, Գործումըդ իլի՛ր արի։ Չորս տարի է քու վադեն, Տես, որ չի՛ կորչի ունայն, Անգին ժամերդ խնայե, Որ չանցնին ինչպես վայրկյան։ Ջանա՛, ուրեմն, ստանալ Պարզ ու օգտավետ ուսում, Չար ուսմանեն հեռացի՛ր, Որ լո՛կ միտքն է պղտորում։ Այս իլի քեզ իմ խրատը՝ Փառքով դու մի՛ կուրանալ, Միշտ շնորհակալու իլիր, Երախտիք մի՛ ուրանալ։ Առնունք գինով բաժակը Խըմենք Հայ ազգի կենացը, Եվ մեր Հայ ուսանողաց Տացե՛ շատ ամ Տերն Աստված։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ուսանողի երգ» բանաստեղծությունը (1852) ուսանողի և երիտասարդության մասին։

Ուսանողական խրախճանքի երգ, որ խրախճանքից ավելի խրատ է. չորս տարին անցնում է վայրկյանի պես, ուրեմն սովորիր օգտակարը, մի՛ կուրանա փառքով, մի՛ ուրանա երախտիքը։ Բաժակը վերջում բարձրանում է հայ ազգի կենացը։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 7 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1852 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28