Անցնել բովանդակությանը

Սիրո երգ

1852

Սիրելիք, օգնություն հասե՛ք, Նաչար գլխիս ճար տեսե՛ք, Սրտումս է սիրո բոցը, Շատ խոր է նորա խոցը, Հանգցնելու հնար չի կա, Լավցնելու ճար չի կա։ Բաղչից վարդ քաղել ուզեցի, Փըշով ձեռքըս ծակեցի, Անհույս սիրով վառված եմ, Բռնավորից դաղված եմ. Աշխարհ աչքիս սևցել է, Հոգիս մեջը դևցել է. Ժամ, պատարագ, սրբություն Ինձի էլ չեն փրկություն։ Աշխարհքումըս մի կին էլ Յարիս թայը չի ծընել. Ո՛չ Սարրա, ո՛չ Շամիրամ՝ Իլել են Զանանիս նըման. Երկեն բոյը չինարի, Ինքը տասնըվեց տարի. Նախշուն աչքը ջեյրանի, Քեզ պաչողին երանի՜. Ո՛չ Հուդիթ և ո՛չ Եսթեր Ունեցել են քու թուխ ունքեր, Սիրուն, նազելի Զանան, Աշխարհքումըս աննըման։ Ո՞ր թագավոր քու սերեն Վեր չի գալ յուր աթոռեն, Ծընկովըդ չի փաթաթվիլ, Քու սերը չի պաղատիլ։ Աշխարհքումըս չե՛ բախտը Նստել արքայի թաղդը. Չեմ ուզում ես գանձ ու թագ, Տվե՛ք անձկալվույս մենակ. Ոտնախողիդ ես ղուրբան, Անգին գոհար, իմ Զանան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Սիրո երգ» բանաստեղծությունը (1852) սիրո և դժբախտ սիրո մասին։

Աշուղական ոճով սիրերգ. սիրտը վարդի փշից է ծակվել, ժամ ու պատարագ չեն օգնում, և սիրած աղջկա՝ Զանանի կողքին ո՛չ Սառան, ո՛չ Շամիրամը, ո՛չ Հուդիթն են արժեք ունենում։ Վերջում գանձ ու թագ մերժվում են մեկ բանի դիմաց՝ նրա ոտքի հողին։

Ստեղծագործությունը պարունակում է 36 տող՝ 6-24-6 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1852 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 36