Անցնել բովանդակությանը

Ուսանող

1853

Երբ որ հողից մարդ դարձա, Երբ Աստվածանից հարցա, Թե՝ ի՞նչ վիճակ ես ուզում. Ասի՝ ուսանողություն։ Աստված ուզեց զարդարել Ինձ, դիպա շորեր կարել. Ասի՝ էն դու կանանց տո՛ւր, Ինձ մի նըշանազգեստ տո՛ւր։ Կապտածըղի գըդակ տո՛ւր, Մեջքես կապե՛ հատու սուր. Մառանումս լավ գինին Թո՛ղ միշտ անպակաս լինի։ Իմ սիրելի նազելին Մնա ինձ միշտ հավատարիմ. Փըղըշտացի ախոյա՛ն, Տե՛ս, իմ սուրն է իմ պաշտպան։ Ո՛վ չի իլել ուսանող, Լա՛վ է, որ միշտ մընար հող, Քան Աստուծո լույս արևն Անասնոց պես վայելեր։ Ո՛վ չի կոնծել երգելով, Ընկերաց հետ պաչվելով, Նա չըգիտե ցնծություն. Եղո՜ւկ սըրտին, վա՜յ հոգուն։ Ո՛վ չի երդվել ընկերաց՝ Պաշտպան լինել հայրենյաց, Վերջին արյունը թափել, Հայրենիքը ազատել։ Մեզնից էնպեսն հեռանա, Լույս աշխարհից վերանա. Թո՛ղ անասնոց կարգն ընկնի, Թո՛ղ մեր մեջ նա չի մըտնի։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ուսանող» բանաստեղծությունը (1853) ուսանողի և երիտասարդության մասին։

Ուսանողի ինքնաբնութագիր հպարտ ու կատակով. Աստծուն ուսանողություն է խնդրել վիճակի փոխարեն, զգեստի փոխարեն՝ գդակ ու սուր, և ով երգելով չի կոնծել ու ընկերների հետ չի երդվել հայրենիքին արյուն տալ, նա ուսանող չէ։ Ուսանողական ուրախությունը այստեղ ուխտի հետ է կապված։

Ստեղծագործությունը պարունակում է 32 տող՝ բաժանված 8 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1853 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 32