Անցնել բովանդակությանը

Ուսանողի կյանքը

1853

Ուսանող ասածըդ մի երջանիկ մարդ է, Զի նա միայն լավ ապրել գիտե. Շիշը գինով առատ, Քսակը փողից փարատ, Այսպես ապրելը մի՞թե լավ բան չէ. Փողից դարդակ ինքը, պարտքը մինչի շլինքը, Այս է գոված ու ազնիվ կյանքը։ Ուսանողի սիրտը սիրո էլ է տված, Ինչպես հրամայել է մեզ Աստված. Սիրուն աղջիկ տեսնել Ու քամակից չընկնել՝ Այս օրենքով խիստ է արգելած. Գըրել-կարդալումը ո՞վ է մեզնից առաջ՝ Գա՛, մի կանգնի՛, տեսնենք մեր առաջ։ Մի քանիսն են ասում. «Դու խաղումն ու քեֆում Ի՞նչ շահավետ բաներ ես տեսնում». Այսպես ասողները Են լոկ տըխմարները. Որք փողին են Աստծո տեղ պաշտում. Օր մի քեփովացած, օր մի իմաստասեր — Այս Մովսեսն էլ բնավ արգելած չէր։ Հորըս խիստ նամակը ինձ միշտ տխրացնում է, «Ինչե՞ր սովորել ես» հարցնում է. Նաև՝ ուրիշ սըրանից, Իսկույն հետ Մեծ-Պասից Մեզ դատաստան ահեղ սպասում է. Բայց մի՛ վախիք, եղբարք, Աստված մեզ օգնական Ամենքըս էլ կ՚իլենք բավական։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ուսանողի կյանքը» բանաստեղծությունը (1853) ուսանողի և հումորի մասին։

Երկար-կարճ տողերով երգ ուսանողի կյանքի մասին՝ գինով լիքը շիշ, դատարկ քսակ, մինչև վիզ պարտք, սիրուն աղջկա ետևից ընկնելու «օրենք» և հոր խիստ նամակը, թե ինչ ես սովորել։ Խաղն ու քեֆը պաշտպանվում են նույնիսկ Մովսեսի օրենքով։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող՝ բաժանված 4 տան, յուրաքանչյուրը 7 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1853 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28