Անցնել բովանդակությանը

Ունայնության վրա

1854

Ի՞նչ ես ջարդում անձըդ, է՜յ մարդ, ցավերով, Գլխիդ բարդում գանձըդ անթիվ նավերով. Արի՛, աղբեր, իմ խըրատին դու մի՛տ դիր, Հոգս ու ջաֆեդ ա՛ռ քեզանից ու հե՛տ դիր։ Մերկ ու թեթև դու էս աշխարհ եկել ես, Բեռան տակը մեջքըդ ինչո՞ւ թեքել ես, Ժանգ արծաթի խաթրին դու քեզ գերել ես, Դեղին ոսկու սիրուն հոգվով մեռել ես։ Դիպա շորեր, անգին քարեր, գանձ ու գահ Ե՞րբ ես տեսել, որ մարդուս անեն անմահ. Նահախ պըտրում ես արծաթի մադանը, Որ աժան է օխտը գազ քու քաթանը։ Էսօր, էգուց քեզ կըգրկե պատանքը, Ու չի փրկիլ մահից ոսկին, ո՛չ հանքը։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Ունայնության վրա» բանաստեղծությունը (1854) խոհի և ագահության մասին։

Կարճ խրատ ունայնության մասին՝ մերկ ես եկել աշխարհ, ինչո՞ւ ես բեռի տակ մեջքդ ծռում, արծաթի ժանգին գերի եղել։ Վերջին երկտողն է դատավճիռը՝ պատանքից ո՛չ ոսկին կփրկի, ո՛չ հանքը։

Ստեղծագործությունը պարունակում է 14 տող՝ 4-4-4-2 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1854 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 14