Անցնել բովանդակությանը

Տապանագիր Հ. Ս. Ա.

1888

Մանուկ հասակեդ ազգըդ սիրեցիր, Զորութենեդ վեր նորան օգնեցիր, Բազմարդյուն կյանքըդ քու չէր միշտ զըվարթ, Գըլուխդ զարդարում չէին դափնի, վարդ, Բայց բեղմնավոր է քու ձըգած լուման, Ազգը անունըդ կօրհնե հավիտյան, Շիրիմըդ, գիտեմ, խավար ու սառ է, Բայց լուցած լապտերդ հավետ վառ, վառ է։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Տապանագիր Հ. Ս. Ա.» բանաստեղծությունը (1888) մահվան և ձոնի մասին։

Տապանագիր ազգային գործչի, որ մանուկ հասակից ազգը սիրեց և ուժից վեր օգնեց. կյանքը զվարթ չէր, դափնի ու վարդ չզարդարեցին, բայց ձգած լուման բեղմնավոր է, և վառած լապտերը հավետ վառ է։

Ստեղծագործությունը պարունակում է 8 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1888 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 8