Անցնել բովանդակությանը

Բաց նամակ երկու Սէ-ին

1892

Որ ազգասեր չես՝ ես երդում կուտեմ, Կրոն, հավատ չունիս՝ այդ էլ լավ գիտեմ. Ձգտում ես նմանիլ ճզտած Պետրոսին, Միրուքն բռնել նոր կաթողիկոսին։ Թըշվառ, մի բան շատ շուտ մոռանում ես. Ինչի էլ դիպչիս՝ ապականում ես, Արդ՝ կանդիդաթըդ թող լավ իմանա, Որ մազից շատ սև քվե պիտ ստանա. Մի ջանալ ուրեմն ու մի թափիլ ճիգ, Մի ցույց տալ խեղճին արջի երախտիք։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Բաց նամակ երկու Սէ-ին» բանաստեղծությունը (1892) երգիծանքի մասին։

Երգիծական բաց նամակ անանուն հասցեատիրոջը, որ ազգասեր չէ, հավատ չունի և կաթողիկոսական ընտրության մեջ է խառնվում. խրատը մեկն է՝ մի՛ ջանա, թեկնածուդ մազից շատ սև քվե կստանա։

Ստեղծագործությունը պարունակում է 10 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1892 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 10