Անցնել բովանդակությանը

Բանդարկյալ ուսանող

1853

Սիրելիք՝ ազատությունը սիրեցե՛ք։

Բանդ ասածդ խիստ վատ բան է, Ուսանողին տըխուր կանե. Հագիս շապիկն էլ կուտայի, Թաք որ դրանից ազատվեի։ Չորս պատ, միջին մի սև սեղան, Տխրատեսիլ հինգ պատուհան, Անձեթ կանթեղ առաստաղին՝ Ահա այս է իմ կարասին։ Գիշեր ցերեկ դուռը փակած, Մունջ զինվորը հետին կանգնած. Ինքըդ ասում, ինքըդ լըսում, Ո՞վ է խոսքիդ պատասխանում։ Գիշերները չեն տալի մոմ, Անթեյ անցնում եմ երեկոն. Ոչ ծըխախոտ, ոչ գըլանիկ, Մըտիցդ հանիր՝ գինի, աղջիկ… Մենակ երգել ես չեմ սիրում, Բայց ի՞նչ անես — կարոտություն. Բաց հայսմանե՝ արձագանգը Փոխփըխում է երգիս հանգը։ Օրն անցնում է ինչպես տարի (Դե եկ գլուխըդ մի տալ քարի). Պառկում, ելլում, դարձյալ պառկում, Էս է իմ գործըն օրն ի բուն։ Ո՞վ գիտե, իմ ընկերները Ուրախ անցնում են ժամերը. Ես միմիայն տըխուր, տրտում՝ Պատի ճանճերն եմ համարում։ Թեև բաղդես գանգատող չեմ, Ինչ էլ լինի՝ ախըր մարդ եմ. Բան է՝ որ անցածն եմ հիշում, Էն ժամանակն եմ ահա՛ տըխրում։ Ազատություն, ազատություն, Քեզ սիրողին ո՞ւր ես թողնում. Երեկ ես քեզ վայլում էի, Պանդոկները համրում էի։ Այսօր (վա՜յ իմ նաչար գըլխին) Հուսակըտուր ամենևին, Գըլխակոր և տխրագին. Վա՜յ, բանտարկյալ, քու սև բաղդին։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Բանդարկյալ ուսանող» բանաստեղծությունը (1853) ազատության և ուսանողի մասին։

Կարցերի բանաստեղծություն. չորս պատ, սև սեղան, անձեթ կանթեղ, դռան ետևում համր զինվոր, և օրը, որ տարվա պես է անցնում պատի ճանճերը հաշվելով։ Կատակի տոնով ասված, բայց վերջին տները դիմում են ազատությանը, որին երեկ դեռ վայելում էր։

Ստեղծագործությունը պարունակում է 40 տող՝ բաժանված 9 տան։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1853 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 40