Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը
(Վիպասանություն)
1856
Բարեկամական նվեր Մկրտիչ Սանասարյանին
Ի հոն են ծնել մեր հարքն առաջին, Որք յետ Ադամայ զԱստուած օրհնեցին։ ՆահապետԴե՛հ, լըսե՛։ Մի օր կապուտակ կամարն Ողջ ծածկել էին աստղեր անհամար, Ես էլ հարսի պես նոցա մեջ փըռված, Հանդարտ գնում էի՝ դեմքըս քող առած։ Անցա լողալով ծովը Պոնտոսի, Անցա քերելով կատարք Կովկասի։ Տեսա երեսըս Գեղամա ջրումը, Զովացա փոքր֊ինչ ձըկնոտ Վանումը, Լույս տալով անցա շատ սարեր, դաշտեր, Ուր խոր լըռություն, հանգիստ պատել էր։ Անխոնջ մըշակը հողի վրա պառկած, Զովություն խընդրում էր մարմնուն հոգնած։ Եզն ու գըրաստը նույնպես վաստակած, Խաղաղ դաշտի մեջ էին տարածած։ Հայո՜ց աշխարհիկ՝ բերկրության տեղիք, Հայո՜ց բընություն, ա՜խ, հայ մանկըտիք, Գեղորե՜ք, ավա՜նք, դաշտք ու արտորա՛յք Քաղա՛քք մարդաշատք, շենք ու վանորայք, Ո՞ւր եք, ո՞ւր, հիմի ինչո՞ւ շուտ կորաք, Ո՞վ ձեզ կործանեց, ո՞ր ձեռը վայրագ… Այն գիշեր երնե՜կ էր հայոց երկրին, Աստղերն էլ երկնից նորան փառք տվին, Ու ես անցնելով նորա վըրայից, Չէի կըշտանում վըրան նայելիս։ ## 4 Ուղիղ չորս շաբաթ այն օրից անցան, Կատարեցի ես դարձյալ մի շըրջան, Ըշտապով անցա քաղաքներ, գեղեր, Լեռներ, ծովակներ ու շատ-շատ տեղեր, Կարոտով մըտա Հայաստան աշխարհ։ Դարձյալ գիշեր էր. մըռայլ ու խավար Տիրել էր հայոց առատ դաշտերը, Բայց ա՜խ, ուր էին հունձք ու արտերը, Ո՞ւր էր այն հայոց անխոնջ գեղջուկը, Ո՞ւր էր հաստավիզ նորա գոմշուկը, Ո՞ւր էին խեղճի արորն ու սամիք, Կամ ուր մըշակի պարտեզն ու այգիք։ Սև ծուխ է պատել հայոց երկընքին, Գեղեր, քաղաքներ տված կըրակին, Անողորմ էրվում, տոչորվում էին, Բոցեղեն լեզուքն հասնում ամպերին, Դժոխք էր տեսիլն խեղճ հայոց երկրին… Բայց քեզ ո՞վ նյութեց այդքան մեծ չարիք. Երկնացող պարտե՛զ, հայոց աշխարհիկ. Նախանձ էր տիրել այդ մարդի սըրտում, Թե՛ օձ էր բընել նորա չար հոգում… Այո՛, նախանձ էր, նախանձ դարևոր, Որ մարդուս սիրտը այրելով բոլոր, Իսկ և իսկ սաստիկ, ահեղ ճայթմունքով Դուրս ցայտում, վազում է մեծ հոսանքով. Ինչպես այն, սարերն դըրսից հանդարտիկ, Որոց վըրա հալվում չէ՛ փափուկ ձընիկ, Հանկարծ կայծակներ ծընում են ծոցից, Քաղաքներ ամբողջ այրվում են բոցից, Այդպես նախանձի սերմունք սըպրդած Հազկերտ արքայի սըրտի մեջ, հանկարծ Հարյուր հարյուրով պտուղներ ծընուցին, Պըտո՛ւղք — արժանի գեհենի հընձին։ ## 5 Տեսա Ավարայր սարսափած ահից, Անթիվ զորք նորա տիրել էր պարսից, Հայոց գընդիկն էլ համարձակ ու քաջ Քըմծիծաղ դեմքով կանգնած էր առաջ։ Ծագեց արևը, կատարք շողշողուն Երևան եկան հայոց սարերուն, Անոսր ամպերը կարմիր, ծիրանի Գույներով ներկած՝ զարդ էին երկնի։ Ավետիս կարդաց նորեկ արևուն Քաղցր տաղերով արտույտն արտերուն։ Տըղմուտը հեռվանց անուշ խոխոջով Քերում էր ափերն փըռված վարդերով։ Հանդես էր բնության. միմիայն մարդը Այն օր չէր կազմում բընության զարդը. Ուրիշ մըտածմունք էր նորա հոգում, Չար ոխ, չար նախանձ ու ատելություն. Ճակատ ճակատի կանգնած անվեհեր, Հայոց քաջորայք, պարսից կըտրիճներ, Պատրաստ են չափել ուժերը բազկին, Արյամբ կըշտացնել ծայրը նիզակին, Սանձակոծ ձիանք, անճոռնի փըղեր Հողն էին փորում ոտով անհամբեր… Հանկարծ բանակից դուրս եկավ Վարդան Ու ահեղ կըռվին տվեց նա նըշան։ ## 6
Յառաջ մատիք ինձ լսել, Շառավիղք քաջին հայկայ, Ես կամիմ ձեզ արդ պատմել Զազգասէր գործ Վարդանայ։ Գաբրիէլ ՊատկանեանՎարդան-զորավար իր ազգեն ընտրած, Արյան դաշտի մեջ քաջ հանդիսացած, Սըրտացավ հայոց դառը վիճակին, Ոտք հանեց նոցա ընդդեմ գոռ պարսկին։ Չըկարաց տանել նորա վեհ հոգին Կրոնի հալածմանը սիրելի ազգին, Թըրովն ու խաչով տվեց մեծ երդում— Հաղթել կամ փառքով ընկնել գոռ դաշտում։ Եվ զորքը նույնը երդմամբ կըրկնեցին, Մարմինքն ու հոգիքն ազգին զոհեցին։ Վերին ներշընչմամբ Վարդան քա՛ջ գիտեր, Որ օրհասական այն օր վերջինն էր Բայց նա ըստրկի կյանք վարել չընտրեց, Ծընընդով ազնիվ՝ ազնիվ մահ խընդրեց։ Չէ՛ր նա կուրացած նըշույլքով բախտին, Բայց չէր էլ զըզվել օրերով կյանքին. Նա քաջ էր մարմնով, հոգվով էլ վեհանձ, Կիրքերը նորա բնավ չէին անսանձ. Առտընին կյանքում ծընող բազմագութ, Բանակի մեջը զորավար հըմուտ։ Պարիսպ ամրակուռ հայրենյաց համար, Ամեն մի հայի հույսն ու մխիթար։ Բայց իր թշնամյա՞ց… ահեղ հալածիչ, Դեմ ու դեմ կռվող, բայց ո՛չ նենգ պատրիչ. Քանի որ ոսոխն թուր ուներ ձեռին, Վարդանն էր նորա ահեղ թըշնամին. Բայց երբ դըներ նա զենքըն իր գետին, Վարդանն էր նորա պաշտպան առաջին. ## 7 Թընդաց սըրտերը արի հայերուն, Սանձերը թողած նըժույգ ձիերուն, Աջ ձեռքին թըրեր, ձախերին՝ վահան, Քաջ-քաջ վազ տվին պարսից հանդիման։ Գըրոհն էր ահեղ սըրտոտ հայերուն, Գետերի նըման թափեցին արյուն, Մահը անփախուստ էր նոցա աչքին, Խիստ թանկ ծախեցին մահերը պարսկին. Երկար չըտևեց այն անգամ կռիվը, Շատ շուտ քիչացավ հայերու թիվը, Մընացորդք քաջաց նախանձ բերելով, Ընկան կոտորած պարսից թըրերով, Մընաց լոկ Վարդան իր բուռ քաջաց հետ, Նորա առաջ գունդք պարսից անհեթեթ։ Չըսարսեց նորա վեհանձըն հոգին, Տեսնելով անշուշտ վըտանգ առաջին, Սրբեց պեխերը, նայեց աջ ու ձախ, Իր բուռ քաջերուն ասաց դեմծիծաղ. «Տըղե՛րք, ահա մեզ մի կարճ ճանապարհ, Որով այս երկրից կերթանք նոր աշխարհ Ուր մեր քաջ նախնիք կան մեզ անհամբեր Փառաց պըսակով շատ ու շատ դարեր. Տա՛նք վերջին բարևն աշխարհին հայոց, Որ սընուց գըթով մեզ տղա տիոց. Առանց հայրենյաց մեզ մութ է աշխարհ, Հայաստան էր մեր միակ մըխիթար. Կորավ Հայաստանն, էլ ի՞նչ հույս մընաց Մեր կյանքըն ի՞նչ է, թե ոչ սուգ ու լաց Այո՛, տանն ունինք ծնողք, ընտանիք, Թո՛ղ կորչին, երբ որ կորավ Հայրենիք. Գո՛նե մեր հետնորդը կասեն մեզ համար, Արցունք թափելով աչքից անդադար. Երանի՜ էր ձեզ, ո՜վ որդիք փառաց, Որ դուք չըտեսաք կորուստն հայրենյաց. Ձեր կյանքն էր ազնիվ՝ ազնիվ մահ առիք. Ձեզմով կըպանծա հավետ Հայրենիք, Ձեր կյանքն կլինի հետնոց օրինակ, Ինչպես մեռնելը ձեզնից սովրեցանք. Ինչ որ ունեիք՝ ազգին արիք զոհ, Ազգն հավիտյան կըմընա ձեզ գոհ։ Քընից հառնելիս կամ քուն մըտնելիս, Միշտ ձեզ կըհիշենք մենք աղոթելիս. Մեր անմեղ մանկանց տըխուր օրորով։ Ձեր գըլխու անցքը կըպատմենք երգով։ Ձեր անկման տեղը կրոնասեր մարդիկ Կըդարձնեն անշուշտ աղոթո տեղիք, Ձեր մարմինն ամեն մի հայի համար Կըդառնան մասունք սըրբոց փըրկարար. Հանգե՛ք, դյուցազունք, հանգե՛ք հավիտյան, Ձեզ միշտ կըհիշե ձեր մայր-Հայաստան»։ Ասաց ու լըռեց։ Երկու աչերից Ցողացին արցունք՝ ինչպես ցող երկնից. Ուժգին ա՜խ քաշեց անվեհեր սըրտեն, Բայց այդ ախը չէր թըշնամու ահեն։ ## 8 Բայց ինչո՞ւ լացեց այդ արի մարդը, Որին անծանոթ էր ահն ու դարդը. Գո՛ւցե թե հիշեց նա այդ րոպեին Տանը անպաշտպան թողած ընտանին, Որ շուտով կընկնին ձեռքը թշնամուն, Այդ ազատ կյանքեն կերթան գերություն. Ձեռակապ, քաղցած ու հազար չարիք Անմեղ տանելով խեղճ հայոց կնանիք, Պարսից որերույն պիտի հարճք լինին, Կամ կույր հետևողք Զըրադաշտի կրոնին։ Կանցնին սև օրեր, կանցնին և տարիք, Այդ զեղջ կյանքումը կմոռանան չարիք Իրանց հալածչաց, կմոռանան հային, Որք նոցա սիրույն այդքան ցավ տարին. Այն թըռչնուն նըման, որ և՛ վանդակում, Անտառեն զըրկած՝ գըտավ խընդություն, Անույշ երգերով, հորերեն սովրած, Ունկը փաղաքշեց իր չար թըշնամյաց… Գո՛ւցե նա լացեց հայի վիճակին, Անկումը գահին, կորուստը թագին, Որ հազար ու բյուր կըրելով ցավեր, Անկործան պահեց նոցա շատ դարեր. Ինչո՞ւ… որ մի օր հիմարի կամքից Անդա՞րձ զրկվի հորական փառքի՜ց… Ա՜խ, դառն էր նորա հըսկայի սըրտին Տեսնել հաղթանակ պարսից ոխերիմ։ ## 9
Կարծիք կա, որ հոգին ունի մի գաղտնի զորություն յուր ապագա վիճակը նախազգալու։ ՉոքքեՍև-սև պատկերներ՝ սև քողի նըման Վըրդոված մըտքին եկան հանդիման. Տեսավ Հայաստան ոտնակոխ արած, Քաղաք մարդաշատ իսպառ ավերած, Երբեմն բնակիչք տեր շատ ազգերի, Այժմ կրոնամոլ պարսկին են գերի. Փակած են դըռներ նոցա ժամերուն, Անդ էլ չի հընչում սըրբոց ալելուն, Եվ նվիրական նոցա սուրբ տեղիք Էլ չեն այցելում կրոնասեր մարդիկ։ Այրուձին հայոց, այն քաջ այրուձին, Ո՛չ հային պաշտպան կլինի, այլ պարսկին, Եվ գանձք լեռներուն, բերք առատ երկրին, Ողջ պիտի լափե անհաշտ թըշնամին։ Հայը անճարակ՝ կըմոռնա ազգը, Կրոնն, և՛ լեզուն, և հորանց փառքը։ Հայկ, Արամ, Տիգրան և այլ դյուցազունք Կերևին նոցա պատիր շաղփաղփունք. Եվ կամ՝ լըսելով մեծ գործք Ներսիսին Գուցե զավակունք նոցա կասկածին. Հըրաչյա, Զարմայր և Վահագն արին Երբեք չեն անցնիլ նոցա մըտքերին։ ## 10 Նա լուռ էր. բայց այդ լըռություն խորին Նըման էր անհուն ու անդորր ծովին, Որ մեղմ ծըփալով, նավաստյաց սըրտում, Հաջողակ ճամփու հույսեր է ծընում։ Բայց վա՜յ է խեղճիկ անփորձ նավորդաց, Թե հասու չեղան նորա պատրանաց. Կըվերցնե ալիք մինչի ամպերը, Խաղալիք կլինին նորան նավերը, Կուլ կերթան անհագ, փըրփըրած ծովին, Ո՞վ դեմ կը կենա կատաղած հովին… «Քաջե՛ր, ասաց նա, ինչո՞ւ եք տըխուր, Հոգնա՞ծ են ձեռներդ, թըրե՞րըդ չեն սուր, Նո՞ր է մեզ համար նիզակ խաղացնել, Հայոց թշնամու կյանքը կարճացնել. Սարսեցա՞ք պարսկի անթիվ զորքերից,— Մի հայը քաջ է նոցա հարյուրից. Հիշեցե՛ք Հայկին, որ բուռ քաջերով Դեմ կեցավ Բելին, հոգին անխռով Ջարդեց, կործանեց, մընացորդք ցըրիվ Եղան հայերից, ինչպես չոր խըռիվ։ Մահի՞ց վախեցաք. ամո՜թ է հային Իր ազատ կյանքը փոխել ըստրկին. Մա՜հ, մա՜հ, ե՛կ շուտով, սևցո՛ւր իմ կյանքը, Ինչպես սևացավ հայերու փառքը։ Դե՜հ, վերջին անգամ հորանց տաղերով Կռվենք ու մեռնինք պարսից թըրերով»։ ## Զինվորները երգում են Զինվոր էի հայոց ազգին մըտերիմ, Երբ Հայաստան քարքանդ արեց թըշնամին. Պինդ-պինդ ցավեց սիրտը արի հայերուն, Այն օր նոքա թափել տվին գետ արյուն։ Շատ-շատ քաջեր ընկան աստից ու անդից, Ես էլ ընկա թշնամիի սուր նետից. Իմ մարմինը դաշտի միջին է ընկած, Քրիստոնեի սուրբ օրենքով չէ՛ թաղած։ Դուն մի՛ մնար աչքըդ արցունք օրն ի բուն Սիրականիդ, ի՛մ սիրական, մըտի՛ր քուն. Առտուն կուգա չարագուշակ գուժկանը, Սուգ, ողբ, կըսկիծ նա կը նյութե իմ տանը։ Երբ որ լսես վաղաժամիկ իմ մահը, Ա՛ռ երկու թի ու երկաթե սուր բահը, Ա՛ռ քու հետը մի ըսպիտակ մեծ պատան, Փորե խորին ինձի համար գերեզման։ Գերեզմանիս վըրա բըսնի վարդենին, Վարդը բացվի, աչքը գրավե ամենին, Սոխակին էլ թո՛ղ գրավե նա հոգին, Քաղցր տաղեր թող ներշընչե սոխակին։ Թո՛ղ սոխակը անցքը պատմե ամենուն, Թո՛ղ լըսողը ողորմիս տա՛ իմ հոգուն։ ## Վարդանի երգը Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՛լ, Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել, Իր օրհասական սուրը մեր կըրծքին, Ականջ չի դընում մեր լաց ու կոծին. Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք,— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք երբ մեր թըշնամին, Դավով, հրապուրքով տիրեց մեր երկրին, Ջընջեց աշխարհքից Հայկա անունը, Հիմքից կործանեց Թորգոմա տունը, Խըլեց մեզանից թագ, և՛ խոսք, և՛ զենք,— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին Խըլեց մեր սուրը — պաշտպան մեր անձին, Մըշակի ձեռքիցն էլ խոփը խըլեց, Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց, Վա՜յ մեզ, շըղթայով կապած գերի ենք,— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին՝ Սոսկալի զենքը բըռնած մեր գլխին, Կուլ տալ է տալիս արտասուք առատ, Աղեխարշ բողոք վաղուց ապիրատ. Մեր գըլուխ լալու Եփրատ ո՞ւր պըտռենք,— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին Լիրբ գոռոզությամբ լըցրած իր հոգին, Արդարության ձայնն հանած իր սըրտից Արտաքսում է մեզ մեր բընիկ երկրից, Պանդուխտ, հալածյալ, եղբարք, ո՞ւր դիմենք— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Անհոգ մեր բերած ծանր զոհերին, Յուր լիրբ նըզոված ձեռքը կարկառեց, Ազգության վերջին կապը պատառեց. Հայի կորուստը մոտ է, ի՞նչ անենք,— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Արհամարհելով մեր փառքն ազգային. Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղավ, Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դըրավ, Սուրբ խորան չունինք, արդ ո՞ւր աղոթենք,— Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, մարդիկ ի՞նչ կասեն, Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խոսեն. Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին Այդ ըստրկական անարգ վիճակին. Մեր սուրբ քաջ նախնյաց գործերը գիտենք, Մինչև ե՞րբ լըռենք։ Թո՛ղ լըռե մունջը, անդամալույծը, Կամ՝ որոց քաղցր է թըշնամու լուծը, Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ, Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ, Գոնե մեր փառքը մահով ետ խըլենք— Ու այնպես լըռենք։ ## 11 Մոտ էր արևը իր մորը մըտին, Խիտ-խիտ նետում էր ճաճանչն իր հետին, Տեսնողը կասեր, այս անգամ արևն Տալիս էր երկրին իր վերջին բարևն։ Վերջինն էր, այո՛, բայց ո՛չ ամենուն, Վերջինն էր այն խեղճ, կըտրիճ հայերուն. Նորա շողի հետ նոցա վեհ հոգին Պիտի սըլանար դեպ պայծառ երկին։ Դարձյալ գրոհ տվին հայք ուժգին-ուժգին, Թընդացին շարքերն թշնամյաց զորքին, Ապշած մընացին պարսիկք տեղերը, Թովիչ կարծեցին հայոց՝ խեղճերը։ Մեծ էր կոտորածն հայոց քաջերուն, Ցույց տվին պարսից ուժը ձեռներուն, Ավարայր դարձավ արյան ճապաղիք, Դաշտը գիշերով լըցուցին պարսիկք, Մարդ, փիղ, ձի, կառք, զենք մեկմեկով էին, Ով կը խիզախեր դեմ կենալ հային։ Ինչպես լեռ ալիք ծովին՝ անարգել Ուզում են քարե եզերք խորտակել, Վազում են առաջ ահեղ գոռալով, Դըժոխքի վայել երգ հորինելով, Ժեռուտ ափերին գալիս են հասնում, Խըփում են, իզո՜ւր, ու ետ են վազում, Այդպես և պարսից ճիգըն էր ունայն, Երբ նոցա առաջ պինդ կանգնած էր հայն։ Բայց չի կար արգելք խիզախ, քաջ հային, Ո՛չ թուր և ո՛չ նետ, ո՛չ շարք փըղերին. Նա որդեկորույս առյուծի նըման Արգելք չէր տեսնում աչաց հանդիման. Բըլրաձև փըղեր գլորում էր գետնին, Մըժեղ էր թըվում նորան այրուձին, Այն քաջ այրուձին, որից որ Հելլեն Ծակամուտ եղավ միմիայն ահեն։ ## 12 Օրն էր տարաժամ, մարտիկք դադարած, Փողը հընչեցին՝ մարտին կատարած. Մութը տարածվեց, աստեղք ցոլացին, Երկնից ցողն իջավ արնալից գետնին։ Մըթնասեր թըռչունք ձայներով խըռպոտ, Գուշակում էին մարդկանց սուգ ու բոթ։ Ետ դարձան պարսիկք իրանց բանակը, Նորից նոր սըրել սուրն ու դանակը, Որ այգուց կանուխ, լույսը չի ծագած Վըրա հարձակվին հայոց՝ կատաղած։ Բայց ա՛յլ տեսարան էր հայոց միջին, Վըրդոված, տըխուր էր նոցա հոգին. Ոչինչ չէր լըսվում, թե ոչ սուգ ու լաց, Մեծ կորուստ արին, կորուստն էր անդարձ, Վարդան չի դարձավ դեպ իր քաջերուն։ Ո՞վ գիտե, ո՞ւր էր նա այն իրիկուն. Գերի՞ է տարել նորա թըշնամին, Թե՞ մահ է ստացել նա դաշտի միջին. Ոչ ոք չը գիտե։ Տըխուր ու տըրտում Ամեն տեղ նորա են հայք պըտըրտում, Հոգվոց հանելով, վայ գըլխուն տալով, Աչքերից աղի արցունք թափելով։ Ավարայր դաշտը տակն ու վրա արին, Ավա՜ղ, հայտ չեկավ դյուցազն արին. Պինդ֊պինդ ձայն տվին. «Ո՞ւր ես, ո՞ւր, Վարդան»։ Արձագանք կըրկնեց Վարդա՜ն ու Վարդա՜ն։ Որբերի աչքին քունը չի մոտում, Քունը ի՞նչ սփոփանք, թե դարդ կա սըրտում, Թե լինի գիշերն մեզ քիչ մըխիթար, Առավոտն, ավա՜ղ, կը լինի վատթար։ Արթուն մընացին, չի մըտան բանակ, Մինչև որ խոսեց երեք հետ խոսնակ։ ## 13 Հանկարծ լըսեցին ձիան տրոփ հեռվանց.— «Այս ո՞վ է, տղե՛րք, ասին հայք միմյանց. Գիշերվա ժամի՞ն ուզեց թըշնամին Վրեժխընդիր լինել ցերեկվա անցքին»։ Բայց չէ՛, վա՜յ նոցա, վատթար տեսարան Ապշած աչքերուն եկավ հանդիման. Չէր արթուն հայոց անկոչ այցելուն Սարսած թըշնամին տարաժամ պահուն.— Վարդանն էր, որին հուսահատ, տըրտում Որբացած հայերն էին պըտըտում։ Վարդանն էր… բայց ի՜նչ վիճակի հասած. Արյունաթաթավ, սըրտին նետ ցըցված, Աչքերը մըթնած, երեսը տըժգույն, Վերքիցը ծործոր կաթում էր արյուն. Երկու մանկլավիկ բըռնած կըռներից Կիսամահ քաջին իջուցին ձիից. Բայց այն սուրբ աչերն, դեմքը հրաշալի Չէին կրում հետք մահվան երկյուղի։ Նորա թուլացած բազկից այն ժամին Չար մահ կստանար նորա թըշնամին. Թե որ խիզախեր գալ նորա առաջ. Այսպես մոտ մահուն նա միշտ մընաց քաջ։ «Տըղե՛րք, ասաց նա ձայնով դողդոջուն, Ուզացի ձեզ տալ իմ հետին ողջույն, Ձեզ հետ գըրկախառն, ձեզ համբույր տալիս, Հանգիստ ավանդել այս շունչը վերջիս։ Ժա՛մ է, ժա՛մ, թողնել ավեր Հայաստան, Ուր քար չի մընաց պինդ քարի վըրան, Մենք էլ հետևողք նախնյաց ավանդին, Ըստրուկ չենք լինիլ երբեք օտարին։ Լա՛վ է մեր կյանքը կարճանա սըրով, Քանց հալվի, մաշվի թըշնամու լըծով։ (Իմ հինգ տարեկան հասակես ի վեր Այսպես տալիս էր ծնողն իմ պատվեր)։ Ցավում է սիրտըս, ոչ նետի խոցից, Ցավում է, որ շուտ գընում եմ ձեզնից, Որ չեմ կարենում ձեզ հետ միասին Արյան դաշտի մեջ փըչել իմ հոգին։ Վա՜յ թե դուք մենակ վըհատիք ահից, Դողաք, սարսափիք վերահաս մահից, Թուրն ու ասպարը մի կողմ գըլորեք, Պարսկին կամավոր ձեզ գերել թողնեք. Ա՜խ, քաջ իմացեք, ես, թեև թաղած, Պիտի վեր կենամ հողից կատաղած, Նորից նոր առնում ձեռքըս թուր ու տեգ, Ու ձեզ անողորմ խողխոխեմ մեկ-մեկ։— Անեծք եմ թողնում ես այն վատ հային, Որ ոչ ոխ, այլ սեր ցույց տա գոռ պարսկին, Այդ անհաշտ ոխը հիմկուց ցեղեցեղ Պիտի տարածեն հայքըն ամեն տեղ։ Թե կորչին ազգեր երկրի երեսից, Հայը միշտ անհաշտ պիտ մընա պարսից. Ըստվերըս երբեք չի՛ մընալ անդորր, Այս թըշվառ դաշտում կը շըրջի մոլոր Մինչև այն ժամը, ժամ օրհասական, Երբ պարսիկն կամ հայն կը լինի կործան՝ Արյան դաշտի մեջ մորթելով իրար. Լոկ այն ժամանակ կառնեմ ես դադար։ Դե՜հ, մընաք բարև. տեր, առ իմ հոգին. Ազատ կյանք կամ մահ ազնիվ տուր հային»։ Լռեց, ու իսկույն նետը մահաբեր Հանեց աներկյուղ՝ կողից կարեվեր։ ## 14 Առ ժամ մի որբիկ տարաբախտ հայերն Ապշած, զարհուրած մընացին տեղերն, Չիմացան՝ տեսի՞լք է այս, թե՞ անուրջ։ Մեռած դյուցազին խուռըն կանգնած շուրջ՝ Ո՛չ լալիս էին, ո՛չ սըգալ կարում, Իրանց աչքերին չէին հավատում։ Ինչպե՞ս հավատան իրանց աչքերին, Երեկ չէ՞ր, որ պինդ կար հըսկա կաղնին, Որ քանի դարեր հարվածը հողմին Զեփյուռ էր կարծում փըչած մեղմագին. Այսօր միջաբեկ ու թավալգըլոր Կար նոցա առաջ. աչքերով մոլոր Տեսնում են քաջին գետնին տարածած, Ջըլոտ ձեռները ցամքած, կարկամած, Կեսխուփ աչքերը չունին առաջվան Ո՛չ բոցը, փայլը՝ ջուխտ աստեղց նըման։ Դեմքը գունաթափ, գիծքը անմեկին, Ո՛չ ոխի նըշան, ո՛չ սիրո-ունին։ Տեսած կա՞ս մեկ օր, երբ բոցոտ շանթը Երկնուց ցած իջնե մինչ խաղաղ դաշտը, Ահեղ որոտմամբ, փայլ արձակելով՝ Արթուն հովիվին զարնե, տա գետնով. Անմեղ գառնուկներն որբիկ մընացած, Ապաստան չունին, անտեր են թողած, Ահից վազում են թուլիկ ոտներով, Հովվին սուգ կարդում տըխուր ձեներով։ Ո՞վ է նոցա տերն, ո՞վ խընամողը, (Որբերի սփոփիչն է լոկ սև հողը), Մա՜հ, մա՜հ խնդրեցին հայերն միաբան, Քաջից ետ չի կար էլ հույս փըրկության։ ## 15 Խուռըն կան հայերն մի փոսի առաջ, Սըրտից անդադար հանում են թառանչ, Դառն արտասունքը նոցա աչքերին Հոսում են առատ ամայի գետնին։ Դասք քահանայից դաշտումը չի կան, Որ սուրբ աղոթքով հողին հողը տան, Կընդրուկ ու զըմուռս, նախնյաց ավանդով, Այդ անշուք թաղման չի խընկում ոչով. Լալական կանայք կրծքին ծեծելով, Ողբի չեն շարժում դառըն հեծելով։ Լուռ են հայերը. աչքերը պըղտոր, Դեմքերը անշարժ, մըտքերը մոլոր, Հազիվհազ նոցա շըրթունքը դեղնած Շարժելով տալիս են նըշան կենաց։ Արդյոք աղո՞թք է, որ նոքա կարդում, Թե՞ արյան վրիժու տալիս են երդում Իրանց դյուցազնի դիակի առաջ, Որին խոստացան մեռնել քաջաքաջ։ Կարգե կարգ, լըռիկ, մինը ետ մյուսին Վերջին համբույրը տվին դյուցազնին. Եվ երբ որ փայլեց առաջին շողը, Քաջին մարմինը կըլլեց սև հողը։ ## 16 Կորավ Դյուցազնը, կորավ Հայաստան, Զի հայոց միակ հույսն էր քաջ Վարդան. Թըշվառ հայ ազգին նորա վեհ սիրով Էլ այնուհետև չըսիրեց ոչով։ Դարք հետև-հետև գընացին, անցան, Հիշատակ Քաջին յուրքը մոռացան, Հեշտության կենաց և գանձի մոլար Ազնիվ նըպատակն մոռացան իսպառ։ Իրանց սըրբազան տեղիք պարծանաց Թողին, մատնեցին խուժադուժ ազգաց, Եվ հողը, գընած գընով սուրբ արյան Հարանց՝ արին չար թըշնամիք կոխան։ Մոռացան վըրեժն այն նվիրական, Որ ավանդել էր նոցա քաջ Վարդան Եվ ատելության փոխանակ՝ պարսկին Ցույց տվին միշտ սեր և հարգանք խորին։ Ծըռեցին վիզերն պարսից լըծի տակ, Դյուրությամբ դարձան հըլու հըպատակ. Ախ, արդարացավ տեսիլն Վարդանին, Որ նախատեսավ անկումըն ազգին։ Հայը հետամուտ չէր ազնիվ մահուն, Որ հետնոց թողներ պանծալի անուն. Վասակաց թիվը շատացավ դարեդար, Զուտ ազնիվ հոգիք չերևցան իսպառ Գործիք եղեռան դարձան օտարաց, Ոչ ոք դարմանիչ չէր ազգին չարյաց… Թո՛ղ լըռե՛մ, լըռեմ, ազնիվ պատանի, Այս թըշվառ անցքեն միտքըս սասանի, Քանի կը հիշեմ՝ սիրտըս խոցոտի, Ու ճըմլած հոգիս վրիժու բոցոտի։ Մոլեկրոն պարսը կա մինչև այսօր, Ունի թագ ու գահ շըքեղ, փառավոր, Ունի նա լեզու ու անուն փառաց. Քաղաք բարեշեն, տեր է շատ ազգաց, Իսկ հայը… վա՜յ նրա դառը օրերուն, Ի՞նչ ունի, բայց թե լոկ ևեթ անուն, Որը և հաճախ ինքը ամոթից Զըզված մերժում է իրա վըրայից։ ## 17. Վերջաբան Լըռեց։ Ամպերը եկան, ծածկեցին Երկինքն, ու լուսինն աչքես խըլեցին. Մընացի մենակ՝ հոգիս վրդոված, Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած։ Եվ այնուհետև ամեն իրիկուն Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն. Նորա տըխրամած դեմքը նայելիս՝ Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս։ Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին, Գուցե, քու փայլից փայլ տաս և հային, Պատմե՛ շատերուն Վարդանի մահը, Կամ՝ ի՛նչպես կորավ Հայ ազգի գահը, Կամ ի՜նչ վեհ սիրով սիրում էր Վարդան Մայրենի հողը — աշխարհն Հայաստան։
Ի հոն են ծնել մեր հարքն առաջին, Որք յետ Ադամայ զԱստուած օրհնեցին։ ՆահապետԴե՛հ, լըսէ՛։ Մի օր կապուտակ կամարն Ողջ ծածկել էին աստղեր անհամար, Ես էլ հարսի պէս նոցա մէջ փռուած, Հանդարտ գնում էի՝ դէմքըս քօղ առած։ Անցայ լողալով ծովը Պոնտոսի, Անցայ քերելով կատարք Կովկասի. Տեսայ երեսըս Գեղամայ ջրումը, Զովացայ փոքր-ինչ ձըկնոտ Վանումը, Լոյս տալով անցայ շատ սարեր, դաշտեր, Ուր խոր լռութիւն, հանգիստ պատել էր։ Անխոնջ մըշակը հողի վրայ պառկած, Զովութիւն խընդրում էր մարմնուն յոգնած. Եզն ու գրաստը նոյնպէս վաստակած, Խաղաղ դաշտի մէջ էին տարածած։ Հայո՜ց աշխարհիկ՝ բերկրութեան տեղիք, Հայո՜ց բնութիւն, ա՜խ, հայ մանկըտիք, Գեղօրէ՜ք, աւա՜նք, դաշտք ու արտօրա՛յք, Քաղա՛քք մարդաշատք, շէ՛նք ու վանորա՛յք, Ո՞ւր էք, ո՞ւր, հիմի ինչո՞ւ շուտ կօրաք, Ո՞վ ձեզ կործանեց, ո՞ր ձեռը վայրագ… Այն գիշեր երնէ՜կ էր հայոց երկրին, Աստղերն էլ երկնից նորան փառք տուին, Ու ես անցնելով նորա վըրայից, Չէի կըշտանում վըրան նայելից։ ## 4 Ուղիղ չորս շաբաթ այն օրից անցան, Կատարեցի ես դարձեալ մի շրջան, Շշտապով անցայ քաղաքներ, գեղեր, Լեռներ, ծովակներ ու շատ-շատ տեղեր, Կարօտով մըտայ Հայաստան աշխարհ։ Դարձեալ գիշեր էր. մռայլ ու խաւար Տիրել էր հայոց առատ դաշտերը. Բայց ա՜խ, ուր էին հունձք ու արտերը, Ո՞ւր էր այն հայոց անխոնջ գեղջուկը, Ո՞ւր էր հաստավիզ նորա գոմշուկը, Ո՞ւր էին խեղճի արօրն ու սամիք, Կամ ո՞ւր մըշակի պարտէզն ու այգիք։ Սեւ ծուխ է պատել հայոց երկընքին, Գեղեր, քաղաքներ տուած կըրակին, Անողորմ էրւում, տոչորւում էին, Բոցեղէն լեզուքն հասնում ամպերին, Դժոխք էր տեսիլն խեղճ հայոց երկրին… Բայց քեզ ո՞վ նիւթեց այդքան մեծ չարիք. Երկնացօղ պարտէ՛զ, հայոց աշխարհի՛կ. Նախանձ էր տիրել այդ մարդի սըրտում, Թէ՛ օձ էր բընել նորա չար հոգում… Այո՛, նախանձ էր, նախանձ դարեւոր, Որ մարդուս սիրտը այրելով բոլոր, Իսկ եւ իսկ սաստիկ, ահեղ ճայթմունքով Դուրս ցայտում, վազում է մեծ հոսանքով. Ինչպէս այն սարերն դըրսից հանդարտիկ, Որոց վըրայ հալւում չէ՛ փափուկ ձնիկ, Յանկարծ կայծակներ ծընում են ծոցից, Քաղաքներ ամբողջ այրւում են բոցից. Այդպէս նախանձի սերմունք սըպըրդած Հազկերտ արքայի սրտի մէջ, յանկարծ Հարիւր հարիւրով պտուղներ ծընուցին, Պըտու՛ղք-արժանի գեհենի հընձին։ ## 5 Տեսայ Աւարայր սարսափած ահից, Անթիւ զօրք նորա տիրել էր պարսից. Հայոց գընդիկն էր համարձակ ու քաջ Քըմծիծաղ դէմքով կանգնած էր առաջ։ Ծագեց արեւը. կատարք շողշողուն Երեւան եկան հայոց սարերուն, Անօսր ամպերը կարմիր, ծիրանի Գոյներով ներկած՝ զարդ էին երկնի։ Աւետիս կարդաց նորեկ արեւուն Քաղցր տաղերով արտոյտն արտերուն. Տըղմուտը հեռուանց անուշ խոխոջով Քերում էր ափերն փըռուած վարդերով։ Հանդէս էր բնութեան. միմիայն մարդը Այն օր չէր կազմում բնութեան զարդը. Ուրիշ մտածմունք էր նորա հոգում, Չար ոխ, չար նախանձ ու ատելութիւն, Ճակատ ճակատի կանգնած անվեհեր, Հայոց քաջորայք, պարսից կըտրիճներ, Պատրաստ են չափել ուժերը բազկին, Արեամբ կըշտացնել ծայրը նիզակին. Սանձակոծ ձիանք, անճոռնի փըղեր Հողն էին փորում ոտով անհամբեր… Յանկարծ բանակից դուրս եկաւ ՎԱՐԴԱՆ Ու ահեղ կըռուին տուեց նա նըշան։ ## 6
Յառաջ մատիք ինձ լսել, Շառավիղք քաջին հայկայ, Ես կամիմ ձեզ արդ պատմել Զազգասէր գործ Վարդանայ։ Գաբրիէլ ՊատկանեանՎարդան — զօրավար իր ազգէն ընտրած, Արեան դաշտի մէջ ՔԱՋ հանդիսացած, Սըրտացաւ Հայոց դառը վիճակին, Ոտք հանեց նոցա ընդդէմ գոռ պարսկին։ Չըկարաց տանել նորա վեհ հոգին Կրօնի հալածմունք սիրելի ազգին, Թըրովն ու խաչով տուեց մեծ երդում — Յաղթել կամ փառքով ընկնել գոռ դաշտում։ Եւ զօրքը նոյնը երդմամբ կըրկնեցին, Մարմինքն ու հոգիքն ազգին զոհեցին։ Վերին ներշընչմամբ Վարդան քա՛ջ գիտէր, Որ օրհասական այն օր վերջինն էր. Բայց նա ստրկի կեանք վարել չընտրեց, Ծննդով ազնիւ՝ ազնիւ մահ խընդրեց։ Չէ՛ր նա կուրացած նըշոյլքով բախտին. Բայց չէր էլ զըզուել օրերով կեանքին. Նա քաջ էր մարմնով, հոգուով էլ վեհանձ, Կիրքերը նորա բնաւ չէին անսանձ, Առտընին կեանքում ծնող բազմագութ, Բանակի մէջը զօրավար հըմուտ։ Պարիսպ ամրակուռ հայրենեաց համար, Ամէն մի հայի յոյսն ու մխիթար։ Բայց իր թշնամեա՞ց… ահեղ հալածիչ, Դէմ ու դէմ կռուող, բայց ո՛չ նենգ պատրիչ. Քանի որ ոսոխն թուր ունէր ձեռին, Վարդանն էր նորա ահեղ թըշնամին. Բայց երբ դնէր նա զէնքն իր գետին, Վարդանն էր նորա պաշտպան առաջին. ## 7 Թընդաց սըրտերը արի հայերուն, Սանձերը թողած նժոյգ ձիերուն, Աջ ձեռքին թըրեր, ձախերին՝ վահան, Քաջ-քաջ վազ տուին պարսից յանդիման։ Գըրոհն էր ահեղ սըրտոտ հայերուն, Գետերի նըման թափեցին արիւն, Մահը անփախուստ էր նոցա աչքին, Խիստ թանկ ծախեցին մահերը պարսկին, Երկար չըտեւեց այս անգամ կռիւը, Շատ շուտ քիչացաւ հայերու թիւը, Մընացորդք քաջաց նախանձ բերելով, Ընկան կոտորած պարսից թըրերով. Մնաց լոկ Վարդան իր բուռ քաջաց հետ. Սորա առաջ գունդք պարսից անհեթեթ։ Չըսարսեց նորա վեհանձն հոգին, Տեսնելով անշուշտ վտանգ առաջին, Սըրեց պեխերը, նայեց աջ ու ձախ, Իր բուռ քաջերուն ասաց դէմծիծաղ. «Տըղե՛րք, ահա մեզ մի կարճ ճանապարհ, Որով այս երկրից երթանք նոր աշխարհ, Ուր մեր քաջ նախնիք կան մեզ անհամբեր Փառաց պըսակով շատ ու շատ դարեր. Տա՛նք վերջին բարեւն աշխարհին հայոց, Որ սընուց գըթով մեզ տղայ տիոց. Առանց հայրենեաց մեզ մութ է աշխարհ, Հայաստան էր մեր միակ մըխիթար. Կորաւ Հայաստանն, էլ ի՞նչ յոյս մնաց, Մեր կեանքըն ի՞նչ է, թէ ոչ սուգ ու լաց. Այո՛, տանն ունինք ծնողք, ընտանիք, Թո՛ղ կորչին, երբ որ կորաւ Հայրենիք. Գոնէ՛ մեր յետնորդք կ՚ասեն մեզ համար, Արցունք թափելով աչքից անդադար, Երանի՜ էր ձեզ, ո՛վ որդիք փառաց, Որ դուք չըտեսաք կորուստն հայրենեաց. Ձեր կեանքն էր ազնիւ՝ ազնիւ մահ առիք. Ձեզմով կը պանծայ յաւէտ Հայրենիք, Ձեր կեանքն կը լինի յետնոց օրինակ, Ինչպէս մեռնելը ձեզնից սովրեցանք. Ինչ որ ունէիք՝ ազգին արիք զոհ, Ազգն յաւիտեան կը մնայ ձեզ գոհ։ Քընից յառնելիս կամ քուն մըտնելիս, Միշտ ձեզ կը յիշենք մենք աղօթելիս, Մեր անմեղ մանկանց տըխուր օրօրով, Ձեր գըլխու անցքը կը պատմենք երգով։ Ձեր անկման տեղը կրօնասէր մարդիկ Կը դարձնեն անշուշտ աղօթոյ տեղիք, Ձեր մարմինն ամէն մի հայի համար Կը դառնան մասունք սըրբոց փըրկարար. Յանգէ՛ք, դիւցազունք, յանգէ՛ք յաւիտեան, Ձեզ միշտ կը յիշէ ձեր մայր-Հայաստան»։ Ասաց ու լըռեց։ Երկու աչերից Ցօղացին արցունք՝ ինչպէս ցօղ երկնից. Ուժգին ա՜խ քաշեց անվեհեր սըրտէն Բայց այդ ախը չէր թշնամու ահէն։ ## 8 Բայց ինչո՞ւ լացեց այդ արի մարդը, Որին անծանօթ էր ահն ու դարդը. Գուցէ՛ թէ յիշեց նա այդ րոպէին Տանը անպաշտպան թողած ընտանին, Որ շուտով կ՚ընկնին ձեռքը թշնամուն, Այդ ազատ կեանքէն կ՚երթան գերութիւն. Ձեռակապ, քաղցած ու հազար չարիք Անմեղ տանելով խեղճ Հայոց կնանիք, Պարսից որերոյն պիտի հարճք լինին, Կամ կոյր հետեւողք Զըրադաշտի կրօնին։ Կ՚անցնին սեւ օրեր, կ՚անցնին եւ տարիք, Այդ զեղջ կեանքումը կը մոռանան չարիք Իրանց հալածչաց, կը մոռանան Հային, Որք նոցա սիրոյն այդքան ցաւ տարին. Այն թըռչընուն նման, որ եւ՛ վանդակում, Անտառէն զըրկուած՝ գտաւ խնդութիւն, Անոյշ երգերով, հորերէն սովրած, Ունկը փաղաքշեց իր չար թըշնամեաց… Գուցէ՛ նա լացեց հայի վիճակին, Անկումը գահին, կորուստը թագին, Որ հազար ու բիւր կրելով ցաւեր, Անկործան պահեց նոցա շատ դարեր. Ինչո՞ւ… որ մի օր յիմարի կամքից Անդա՞րձ զրկուի հօրական փառքի՛ց… Ա՛խ, դառն էր նորա հըսկայի սըրտին Տեսնել յաղթանակ պարսից ոխերիմ։ ## 9
Կարծիք կա, որ հոգին ունի մի գաղտնի զորություն յուր ապագա վիճակը նախազգալու։ ՉոքքեՍեւ-սեւ պատկերներ՝ սեւ քօղի նման Վըրդոված մտքին եկան յանդիման. Տեսաւ Հայաստան ոտնակոխ արած, Քաղաք մարդաշատ իսպառ աւերած. Երբեմն բնակիչք տէր շատ ազգերի, Այժմ կրօնամոլ պարսկին են գերի. Փակած են դըռներ նոցա ժամերուն, Անդ էլ չի հընչում սըրբոց ալելուն, Եւ նուիրական նոցա նուրբ տեղիք Էլ չեն այցելում կրօնասէր մարդիկ։ Այրուձին հայոց, այն քաջ այրուձին, Ո՛չ հային պաշտպան կը լինի, այլ պարսկին, Եւ գանձք լեռներուն, բերք առատ երկրին, Ողջ պիտի լափէ անհաշտ թըշնամին։ Հայր անճարակ՝ կը մոռնայ ազգը, Կրօնն, եւ՛ լեզուն, եւ՛ հօրանց փառքը։ Հայկ, Արամ, Տիգրան եւ այլ դիւցազունք Կ՚երեւին նոցա պատիր շաղփաղփունք. Եւ կամ՝ լսելով մեծ գործք Ներսիսին Գուցէ զաւակունք նոցա կասկածին. Հըրաչեայ, Զարմայր եւ Վահագն արին Երբեք չեն անցնիլ նոցա մըտքերին։ ## 10 Նա լուռ էր. բայց այդ լըռութիւն խորին Նման էր անհուն ու անդորր ծովին, Որ մեղմ ծըփալով, նաւաստեաց սըրտում, Յաջողակ ճամփու յոյսեր է ծընում։ Բայց վա՜յ է խեղճիկ անփորձ նաւորդաց, Թէ հասու չեղան նորա պատրանաց. Կը վերցնէ ալիք մինչի ամպերը, Խաղալիք կը լինին նորան նաւերը, Կուլ կ՚երթան անյագ, փրփրած ծովին, Ո՞վ դէմ կը կենայ կատաղած հովին… «Քաջե՛ր, ասաց նա, ինչու՞ էք տըխուր, Յոգնա՞ծ են ձեռներդ, թըրե՞րըդ չեն սուր, Նո՞ր է մեզ համար նիզակ խաղացնել, Հայոց թըշնամու կեանքը կարճացնել. Սարսեցա՞ք պարսկի անթիւ զօրքերից, - Մի հայը քաջ է նոցա հարիւրից. Յիշեցէ՛ք Հայկին, որ բուռ քաջերով Դէմ կեցաւ Բէլին, հոգին անխռով Ջարդեց, կործանեց, մընացողք ցըրիւ Եղաւ հայերից, ինչպէս չոր խռիւ։ Մահի՞ց վախեցաք, ամօթ է հային Իր ազատ կեանքը փոխել ըստրկին. Մա՛հ, մա՛հ, ե՛կ շուտով, սեւցո՛ւր իմ կեանքը, Ինչպէս սեւացաւ հայերու փառքը. Դե՛հ, վերջին անգամ հօրանց տաղերով Կռուենք ու մեռնինք պարսից թըրերով»։ ## Զինվորները երգում են Զինուոր էի հայոց ազգին մըտերիմ, Երբ Հայաստան քարքանդ արեց թըշնամին. Պինդ-պինդ ցաւեց սիրտը արի հայերուն, Այդ օր նոքա թափել տուին գետ արիւն։ Շատ-շատ քաջեր ընկան ասդից ու անդից. Ես էլ ընկայ թշնամիի սուր նետից. Իմ մարմինը դաշտի միջին է ընկած, Քրիստոնէի սուրբ օրէնքով չէ՛ թաղած։ Դուն մի մնար աչքըդ արցունք օրն ի բուն Սիրականիդ, ի՛մ սիրական, մըտի՛ր քուն, Առտուն կու գայ չարագուշակ գուժկանը, Սուգ, ողբ, կըսկիծ նա կը նիւթէ իմ տանը։ Երբ որ լսես վաղաժամիկ իմ մահը, Ա՛ռ երկու թի ու երկաթէ սուր բահը, Ա՛ռ քու հետը մի սպիտակ մեծ պատան, Փորէ խորին ինձի համար գերեզման։ Գերեզմանիս վրայ բըսնի վարդենին, Վարդը բացուի, աչքը գրաւէ ամէնին, Սոխակին էլ թո՛ղ գրաւէ նա հոգին, Քաղցր տաղեր թո՛ղ ներշընչէ սոխակին։ Թո՛ղ սոխակը անցքը պատմէ ամէնուն, Թո՛ղ լըսողը ողորմիս տա՛ իմ հոգուն։ ## Վարդանի երգը Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՛լ, Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել, Իր օրհասական սուրը մեր կըրծքին, Ականջ չի դընում մեր լաց ու կոծին. Ասացէ՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Դաւով, հրապուրանքով տիրեց մեր երկրին, Ջընջեց աշխարհքից Հայկայ անունը, Հիմքից կործանեց Թորգոմայ տունը, Խըլեց մեզանից թագ եւ խօսք, եւ զէնք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին Խըլեց մեր սուրը — պաշտպան մեր անձին, Մըշակի ձեռքիցն էլ խոփը խըլեց, Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց, Վա՛յ մեզ, շըղթայով կապած գերի ենք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին՝ Սոսկալի զէնքը բըռնած մեր գլխին, Կուլ տալ է տալիս արտասուք առատ, Աղեխարշ բողոք վաղուց ապիրատ. Մեր գըլուխ լալու Եփրատ ու՞ր պըտռենք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լռենք, երբ մեր թշնամին Լիրբ գոռոզութեամբ լցրած իր հոգին, Արդարութեան ձայնն հանած իր սըրտից Արտաքսում է մեզ մեր բընիկ երկրից, Պանդո՜ւխտ հալածեա՛լ, եղբարք, ու՞ր դիմենք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Անհոգ մեր բերած ծանր զոհերին, Իւր լիրբ նըզոված ձեռքը կարկառեց, Ազգութեան վերջին կապը պատառեց. Հայի կորուստը մօտ է, ի՞նչ անենք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին, Արհամարհելով մեր փառքն ազգային, Մեր եկեղեցուն ձեռնամերձ եղաւ, Գառնազգեստ գայլին մեզ գըլուխ դըրաւ, Սուրբ խորան չունինք, արդ ու՞ր աղօթենք, - Հիմի է՞լ լըռենք։ Հիմի է՞լ լըռենք, մարդիկ ի՞նչ կ՚ասեն, Երբ մեր տեղ քարինք, ապառաժք խօսեն. Չե՞ն ասիլ, որ հայք արժանի էին Այդ ստրկական անարգ վիճակին. Մեր սուրբ քաջ նախնեաց գործերը գիտենք, - Մինչեւ ե՞րբ լըռենք։ Թո՛ղ լռէ մունջը, անդամալոյծը, Կամ՝ որոց քաղցր է թըշնամու լուծը. Բայց մենք, որ ունինք հոգի ու սիրտ քաջ, Ե՛կ անվախ ելնենք թըշնամու առաջ, Գոնէ մեր փառքը մահով ետ խլենք — Ու այնպէս լըռենք։ ## 11 Մօտ էր արեւը իր մօրը մըտին Խիտ-խիտ նետում էր ճաճանչն իր յետին, Տեսնողը կ՚ասէր, այս անգամ արեւն Տալիս էր երկրին իր վերջին բարեւ։ Վերջինն էր, այո՛, բայց ո՛չ ամէնուն, Վերջինն էր այն խեղճ, կտրիճ հայերուն. Նորա շողի հետ նոցա վեհ հոգին Պիտի սըլանար դէպ պայծառ երկին։ Դարձեալ գրոհ տուին հայք ուժգին-ուժգին, Թընդացին շարքերն թշնամեաց զօրքին, Ապշած մընացին պարսիկք տեղերը, Թովիչ կարծեցին հայոց խեղճերը։ Մեծ էր կոտորածն հայոց քաջերուն, Ցոյց տուին պարսից ուժը ձեռներուն. Աւարայր դարձաւ արեան ճապաղիք, Դաշտը գիշերով լցուցին պարսկիք, Մարդ, փիղ, ձի, կառք, զէնք մէկմէկով էին, Ո՞վ կը խիզախէր դէմ կենալ հային։ Ինչպէս լեռ ալիք ծովին՝ անարգել Ուզում են քարէ եզերք խորտակել, Վազում են առաջ ահեղ գոռալով, Դըժոխքի վայել երգ յօրինելով, Ժեռուտ ափերին գալիս են հասնում, Խըփում են, իզու՜ր, ու յետ են վազում. Այդպէս եւ պարսից ճիգն էր ունայն, Երբ նոցա առաջ պինդ կանգնած էր հայն։ Բայց չի կար արգելք խիզախ, քաջ հային. Ո՛չ թուր եւ ո՛չ նետ, ո՛չ շարք փըղերին. Նա որդեկորոյս առիւծի նըման Արգելք չէր տեսնում աչաց յանդիման. Բլրաձեւ փղեր գլորում էր գետին, Մժեղ էր թւում նորան արիւձին, Այն քաջ արիւձին, որից որ Հելլէն Ծակամուտ եղաւ միմիայն ահէն։ ## 12 Օրն էր տարաժամ, մարտիկք դադարած, Փողը հընչեցին՝ մարտին կատարած. Մութը տարածուեց, աստեղք ցոլացին, Երկնից ցօղն իջաւ արնալից գետնին։ Մըթնասէր թըռչունք ձայներով խռպոտ, Գուշակում էին մարդկանց սուգ ու բօթ։ Յետ դարձան պարսիկք իրանց բանակը, Նորից նոր սրել սուրն ու դանակը, Որ այգուց կանուխ, լոյսը չի ծագած Վրայ յարձակուին հայոց՝ կատաղած։ Բայց ա՛յլ տեսարան էր հայոց միջին, Վըրդոված, տխուր էր նոցա հոգին. Ոչինչ չէր լըսւում, թէ ոչ սուգ ու լաց, Մեծ կորուստ արին, կորուստն էր անդարձ, Վարդան չի դարձաւ դէպ իր քաջերուն։ Ո՞վ գիտէ, ու՞ր է նա այս իրիկուն. Գերի՞ է տարել նորան թըշնամին, Թէ՞ մահ է ստացել նա դաշտի միջին. Ոչ ոք չըգիտէ։ Տխուր ու տըրտում Ամէն տեղ նորան են հայք պըտըրտում, Հոգուոց հանելով, վայ գըլխուն տալով, Աչքերից աղի արցունք թափելով։ Աւարայր դաշտը տակն ու վրայ արին, Աւա՛ղ, յայտ չեկաւ դիւցազն արին. Պինդ-պինդ ձայն տուին. «Ու՞ր ես, ու՞ր, Վարդան»։ Արձագանքն կըրկնեց Վարդա՛ն ու Վարդա՛ն։ Որբերի աչքին քունը չի մօտում, Քունը ի՞նչ սփոփանք, թէ դարդ կայ սըրտում, Թէ լինի գիշերն մեզ քիչ մըխիթար, Առաւօտն, աւա՜ղ, կը լինի վատթար։ Արթուն մընացին, չի մըտան բանակ, Մինչեւ որ խօսեց երեք հետ խօսնակ։ ## 13 Յանկարծ լըսեցին ձիան տրոփ հեռուանց. - «Այս ո՞վ է, տղե՛րք, ասին հայք միմեանց. Գիշերուայ ժամի՞ն ուզեց թըշնամին Վրէժխնդիր լինել ցերեկուայ անցքին»։ Բայց չէ՛, վա՛յ նոցա, վատթար տեսարան Ապշած աչքերուն եկաւ յանդիման. Չէր արթուն հայոց անկոչ այցելուն Սարսած թըշնամին տարաժամ պահուն. Վարդանն էր, որին յուսահատ, տըրտում Որբացած հայերն էին պըտըրտում։ Վարդանն էր… բայց ի՞նչ վիճակի հասած. Արիւնաթաթաւ, սրտին նետ ցցուած, Աչքերը մթնած, երեսը տըժգոյն, Վէրքիցը ծործոր կաթում էր արիւն. Երկու մանկլաւիկ բըռնած կըռներից Կիսամահ քաջին իջուցին ձիից. Բայց այն սուրբ աչերն, դէմքը հրաշալի Չէին կրում հետք մահուան երկիւղի։ Նորա թուլացած բազկից այն ժամին Չար մահ կը ստանար նորա թըշնամին, Թէ որ խիզախէր գալ նորա առաջ. Այսպէս մօտ մահուան նա միշտ մընաց քաջ։ «Տըղե՛րք, ասաց նա ձայնով դողդոջուն, Ուզացի ձեզ տալ իմ յետին ողջոյն, Ձեզ հետ գըրկախառն, ձեզ համբոյր տալիս, Հանգիստ աւանդել այս շունչը վերջիս։ Ժա՛մ է, ժա՜մ, թողնել աւեր Հայաստան, Ուր քար չի մնաց պինդ քարի վրան, Մենք էլ հետեւողք նախնեաց աւանդին, Ստրուկ չենք լինիլ երբեք օտարին։ Լա՛ւ է մեր կեանքը կարճանայ սրով, Քանց հալուի, մաշուի թըշնամու լըծով։ (Իմ հինգ տարեկան հասակէս ի վեր Այսպէս տալիս էր ծնողս իմ պատուէր)։ Ցաւում է սիրտս, ոչ նետի խոցից, Ցաւում է, որ շուտ գընում եմ ձեզնից, Որ չեմ կարենում ձեզ հետ միասին Արեան դաշտի մէջ փըչել իմ հոգին։ Վայ թէ դուք մենակ վըհատիք ահից, Դողաք, սարսափիք վերահաս մահից, Թուրն ու ասպարը մի կողմ գլօրէք, Պարսկին կամաւոր ձեզ գերել թողնէք։ Ախ, քաջ իմացէք, ես, թէեւ թաղած, Պիտի վեր կենամ հողից կատաղած, Նորից նոր առնում ձեռքըս թուր ու տէգ, Ու ձեզ անողորմ խողխողեմ մէկ-մէկ։ - Անէծք եմ թողնում ես այն վատ հային, Որ ոչ ոխ, այլ սէր ցոյց տայ գոռ պարսկին, Այդ անհաշտ ոխը հիմկուց ցեղեցեղ Պիտի տարածեն հայքըն ամէն տեղ։ Թո՛ղ կորչին ազգեր երկրի երեսից, Հայը միշտ անհաշտ պիտ մնայ պարսից. Ըստուերըս երբեք չի՛ մնալ անդորր, Այս թըշուառ դաշտում կը շրջի մոլոր Մինչեւ այն ժամը, ժամ օրհասական, Երբ պարսիկն կամ հայն կը լինի կործան՝ Արեան դաշտի մէջ մորթելով իրար. - Լոկ այն ժամանակ կ՚առնեմ ես դադար։ Դե՛հ, մնաք բարեւ, տէր առ իմ հոգին. Ազատ կեանք կամ մահ ազնիւ տուր հային»։ Լռեց, ու իսկոյն նետը մահաբեր Հանեց աներկիւղ՝ կողից կարեվէր։ ## 14 Առ ժամ մի որբիկ տարաբախտ հայերն Ապշած, զարհուրած մընացին տեղերն, Չիմացան՝ տեսի՞լք է այս, թէ՞ անուրջ։ Մեռած դիւցազին խուռն կանգնած շուրջ՝ Ո՛չ լալիս էին, ո՛չ սըգալ կարում, Իրանց աչքերին չէին հաւատում։ Ինչպէ՞ս հաւատան իրանց աչքերին, Երէկ չէ՞ր, որ պինդ կար հըսկայ կաղնին, Որ քանի դարեր հարուածը հողմին Զեփիւռ էր կարծում փըչած մեղմագին. Այսօր միջաբեկ ու թաւալգլոր Կար նոցա առաջ. աչքերով մոլոր Տեսնում են քաջին գետնին տարածած, Ջըլոտ ձեռները ցամքած, կարկամած, Կէսխուփ աչքերը չունին առաջուան Ո՛չ բոցը, փայլը՝ ջուխտ աստեղց նման։ Դէմքը գունաթափ, գիծքը անմեկին, Ո՛չ ոխի նըշան, ո՛չ սիրոյ — ունին։ Տեսած կա՞ս մէկ օր, երբ բոցոտ շանթը Երկնուց ցած իջնէ մինչ խաղաղ դաշտը, Ահեղ որոտմամբ, փայլ արձակելով՝ Արթուն հովիւին զարնէ, տայ գետնով. Անմեղ գառնուկներն որբիկ մընացած, Ապաստան չունին, անտէր են թողած, Ահից վազում են թուլիկ ոտներով, Հովուին սուգ կարդում տըխուր ձէներով։ Ո՞վ է նոցա տէրն, ո՞վ խնամողը, (Որբերի սփոփիչն է լոկ սեւ հողը), Մա՛հ, մա՛հ խնդրեցին հայերն միաբան, Քաջից հետ չի կար էլ յոյս փըրկութեան։ ## 15 Խուռըն կան հայերն մի փոսի առաջ, Սըրտից անդադար հանում են թառանչ, Դառն արտասուքը նոցա աչքերին Հոսում են առատ ամայի գետնին։ Դասք քահանայից դաշտումը չի կան, Որ սուրբ աղօթքով հողին հողը տան, Կընդրուկ ու զմուռս նախնեաց աւանդով, Այդ անշուք թաղման չի խընկում ոչով. Լալական կանայք կրծքին ծեծելով, Ողբի չեն շարժում դառըն հեծելով։ Լուռ են հայերը, աչքերը պըղտոր, Դէմքերը անշարժ, մըտքերը մոլոր, Հազիւհազ նոցա շըրթունքը դեղնած Շարժելով տալիս են նըշան կենաց։ Արդեօք աղօ՞թք է, որ նոքա կարդում, Թէ՞ արեան վրիժու տալիս են երդում Իրանց դիւցազնի դիակի առաջ, Որին խոստացան մեռնել քաջաքաջ։ Կարգէ կարգ, լռիկ, մինը հետ միւսին Վերջին համբոյրը տուին դիւցազնին. Եւ երբ որ փայլեց առաջին շողը, Քաջին մարմինը կըլլեց սեւ հողը։ ## 16 Կորաւ Դիւցազնը, կորաւ Հայաստան, Զի հայոց միակ յոյսն էր քաջ Վարդան, Թըշուառ հայ ազգին նորա վեհ սիրով Էլ այնուհետեւ չըսիրեց ոչով։ Դարք հետեւ-հետեւ գընացին, անցան, Յիշատակ Քաջին իւրքը մոռացան, Հեշտութեան կենաց եւ գանձի մոլար Ազնիւ նպատակն մոռացան իսպառ։ Իրանց սըրբազան տեղիք պարծանաց Թողին, մատնեցին խուժադուժ ազգաց, Եւ հողը, գընած գընով սուրբ արեան Հարանց՝ արին չար թըշնամիք կոխան։ Մոռացան վրէժն այն նուիրական, Որ աւանդել էր նոցա քաջ Վարդան Եւ ատելութեան փոխանակ՝ պարսկին Ցոյց տուին միշտ սէր եւ յարգանք խորին։ Ծըռեցին վիզերն պարսից լծի տակ, Դիւրութեամբ դարձան հըլու հըպատակ. Ա՛խ, արդարացաւ տեսիլն Վարդանին, Որ նախատեսաւ անկումն ազգին։ Հայը հետամուտ չէր ազնիւ մահուն, Որ յետնոց թողնէր պանծալի անուն. Վասակաց թիւը շատացաւ դարեդար, Զուտ ազնիւ հոգիք չերեւցան իսպառ. Գործիք եղեռան դարձան օտարաց, Ոչ ոք դարմանիչ չէր ազգին չարեաց… Թո՛ղ լըռե՛մ, լըռեմ, ազնիւ պատանի, Այս թըշուառ անցքէն միտքս սասանի, Քանի կը յիշեմ՝ սիրտըս խոցոտի, Ու ճմլած հոգիս վրիժու բոցոտի։ Մոլէկրօն պարսը կայ մինչեւ այսօր, Ունի թագ ու գահ շըքեղ, փառաւոր, Ունի նա լեզու ու անուն փառաց. Քաղաք բարեշէն, տէր է շատ ազգաց, Իսկ Հա՛յը… վա՛յ նրա դառը օրերուն, Ի՞նչ ունի, բայց թէ լոկ եւեթ անուն, Որը եւ յաճախ ինքը ամօթից Զըզուած մերժում է իրա վրայից։ ## 17. Վերջաբան Լըռեց։ Ամպերը եկան ծածկեցին Երկինքն ու լուսինն աչքէս խըլեցին. Մընացի մենակ՝ հոգիս վրդոված, Ձեռներս ծոցիս, գլուխս քարշ արած։ Եւ այնուհետեւ ամէն իրիկուն Մնում եմ լուսնի խաղաղ ծագելուն. Նորա տըխրամած դէմքը նայելիս՝ Յիշում եմ թըշուառ վիճակը ազգիս։ Ա՜խ, ցոլա՛, փայլէ՛, տըխրադէմ լուսին, Գուցէ, քու փայլից փայլ տաս եւ հային. Պատմէ՛ շատերուն Վարդանի մահը, Կամ՝ ինչպէ՛ս կորաւ հայ ազգի գահը, Կամ ի՜նչ վեհ սիրով սիրում էր Վարդան Մայրենի հողը — աշխարհ Հայաստան։
Բնագրում 3-րդ, 6-րդ և 9-րդ գլուխներն ունեն բնաբան (Նահապետ, Գաբրիել Պատկանյան, Չոքքե)՝ գլխի սկզբում մեջբերված։ Դասական տեքստը Երկերի ժողովածուից է, որտեղ պոեմը 1862-ով է թվագրված։