Անցնել բովանդակությանը

Նոր տարի

(1883 թ.)

1883

Ահա եկա Նոր-Տարի Ակընկալած հայ ազգեն, Հետըս բերի շատ բարի Ազգաց բաղդեն ու փառքեն։ Բերի նորան հըմտություն Գիտությանց և արվեստից Եվ նորա հեք գերությունն Ես հանեցի վըրայից։ Այս տարին է տարագլուխ Թըշվառ հայի փըրկության, Ու այլ ևըս կոր ի գլուխ Չերթալ դեպի կորըստյան։ Անգլիա և Ռուսաստան Ոտք հանեցի սպառազեն, Որ ազատեն Հայաստան Ցարդ անտերունչ և անզեն… Հայեր, ահա հինգ անգամ Կանեմ ես ձեզ ազգ ազատ, Բայց դուք ինչ մի իմ պատգամ Պահեցիք սուրբ հարազատ… Անհաշտությամբ չորս ցեղեր Թագավորադ գլորեցիք, Առաքինյաց՝ դուք դեղեր Սպանիչ տըվիք, մեռուցիք… Էհ, անցյալը մոռացեք, Ապրեցեք դուք նոր կյանքով, Ձեր սիրտն, հոգին մաքրեցեք, Զարդարվեցեք նոր բարքով։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Նոր տարի» բանաստեղծությունը (1883) Նոր տարվա և երգիծանքի մասին։

Նոր տարին ինքն է խոսում՝ եկա հայ ազգի սպասած բարիքներով, գերությունը վրայից հանեցի, Անգլիա ու Ռուսաստան ոտքի հանեցի։ Ապա հիշեցնում է, որ հինգ անգամ արդեն ազատ ազգ էր դարձրել, բայց հայերն իրենք չորս ցեղով թագավորին գլորեցին, և խրատում է անցյալը մոռանալ ու նոր բարքով ապրել։

Ստեղծագործությունը պարունակում է 28 տող։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1883 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 28