Նոր տարի
1879
Երնե՜կ, թե այս նոր տարին
Վերջ տար Հայի ցավերուն.
Չարը կորչեր, ու բարին
Բուն դըներ մեր սըրտերուն։
Երնե՜կ, թե այս նոր տարին
Ազատ շընչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան։
Երնե՜կ, թե այս նոր տարին
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մեր ոստան։
Երնե՜կ, թե այս նոր տարին
Հայ սըրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սըրին,
Հայը քյուրդեն չի սարսեր։
Երնե՜կ, թե այս նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին,
Հայի դրոշակ ծածաներ։
Հայե՛ր, երբեք չերկմըտենք,
Կըկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։
Երնէ՜կ, թէ այս Նոր տարին
Վերջ տար հայի ցաւերուն.
Չարը կորչէր, ու բարին
Բուն դնէր մեր սըրտերուն։
Երնէ՜կ, թէ այս Նոր տարին
Ազատ շընչէր Հայաստան,
Եւ շուրջ Մասիս մեր սարին
Փայլէին արտ-անդաստան։
Երնէ՜կ, թէ այս Նոր տարին
Ոտքի կանգնէր Հայաստան,
Եւ կիսաքանդ մեր Կարին
Լինէր քաղաք մեր ոստան։
Երնէ՜կ, թէ այս Նոր տարին
Հայ սրտի մէջ ուժ հոսէր,
Ապաւինած իւր սըրին,
Հայը քիւրդէն չի սարսէր։
Երնէ՜կ, թէ այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարուէր,
Ի գլուխ Կարնոյ հայ ամրին,
Հայի դրօշակ ծածանէր։
Հայե՛ր, երբեք չերկմըտինք,
Կը կատարուի այդ ամէն,
Եթէ իսպառ մենք հանենք
Փոքրոգութիւն մեր սրտէն։