Անցնել բովանդակությանը

Աստղիկ և փամփուշտ

1881

Բոց, շըռինդ, ճաճանչ թափելով չորս դին, Փամփուշտը թըռավ, վերացավ երկին, Ու վերեն ի վայր արձակեց մեծ լույս, Խավար գիշերը դարձուց արշալույս… Մարդիկ հիացան, մընացին ապշած. Փամփուշտն էլ իրմով էր շատ զարմացած,— Նայեցավ երկինք, տեսավ մի աստղիկ, Որ պըսպըղում էր իր լուսով հեզիկ։ Ու քըմծիծաղով աստղիկին ասաց. «Ահա՛ իմ լույսը քանց քուն գերազանց»… Ասաց, ծիծաղեց ու… տըրաքեցավ, Պահ մի լույս երկինք նորից մըթացավ։ Իսկ հեզ ու համեստ պըլպըլող աստղիկ Մինչև այս օրըս փայլում է մեղմիկ։

***

Առակիս մեջի հիշած աստղիկը Է մեր Խըրիմյան ազնիվ Հայրիկը. Իսկ այն սընափառ փամփուշտն է ո՞վ… — Հայկազուն իշխան Լոռիս-Մելիքով։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Աստղիկ և փամփուշտ» բանաստեղծությունը (1881) առակի և երգիծանքի մասին։

Առակ հրավառության փամփուշտի մասին, որ մի պահ գիշերն արշալույս դարձրեց, ծիծաղեց համեստ աստղիկի վրա ու տրաքեց, մինչ աստղիկը մինչև այսօր փայլում է։ Բարոյախոսությունը անուններով է՝ աստղիկը Խրիմյան Հայրիկն է, փամփուշտը՝ Լոռիս-Մելիքովը։

Ստեղծագործությունը պարունակում է 18 տող՝ 4-4-4-2-4 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1881 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 19