Անցնել բովանդակությանը

Լավ էր երբեք, քան անագան

1880

Ձագեր հանեց գիժ ծիծեռնիկ Աշնանամուտ ամսու սկզբան. Վըրա հասան սառնամանիք… — Լավ էր երբե՛ք, քան անագան։ Հողագործը խիստ է լալիս, Ապրիլ, մայիս անձրևք չեկան. Արտերը ծով դարձուց հուլիս… — Լավ էր երբե՛ք, քան անագան։ Զավակ՝ ամուլ կին ցանկացավ, — Այդ բաղձանքն է շատ բընական — Վաթսունամյա նա հըղացավ… — Լավ էր երբե՛ք, քան անագան։ Կընկանեն շուտ զըրկվեցավ, Երկար վարեց կյանք մոլեկան, Արդեն թոռմած՝ ամուսնացավ… — Լավ էր երբե՛ք, քան անագան։ Ուսման գընաց նա տար աշխարհ, Միշտ կարոտ էր մեր օգնության. Փող հասուցինք՝ փոսի համար… — Լավ էր երբե՛ք, քան անագան։ Մեր վանեցին — թըշվառ, քաղցած. Հացով լի է մեր շտեմարան. Ա՜խ, պիտ ասենք, երբ որ տանք հաց. — Լավ էր երբե՛ք, քան անագան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Լավ էր երբեք, քան անագան» բանաստեղծությունը (1880) երգիծանքի և խոհի մասին։

Առածի շրջում՝ «լավ է ուշ, քան երբեք»-ի փոխարեն «լավ էր երբեք, քան անագան», և յուրաքանչյուր տուն մի օրինակ է ուշացած բարիքի՝ աշնանամուտին ձագ հանած ծիծեռնակ, հուլիսին եկած անձրև, վաթսունամյա հղիություն։ Վերջին տունը վանեցուն է վերաբերում, որին հացը ուշ կհասնի։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1880 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24