Հույս
1880
Թո՛ղ փըչե քամին պաղ-պաղ, երեսիս,
Վերեն ամպերեն սաստիկ ձյուն թո՛ղ գա,
Որքան որ կուզե՝ թող փըչե Հյուսիս,
Հուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գա։
Թուխպը թող պատե երկինքը պայծառ,
Թանձըր մառախուղ երկիր թո՛ղ փակե,
Տարերք աշխարիս խառնըվին իրար,
Հուսով եմ, վաղ-ուշ, արև պիտ ծագե։
Թո՛ղ գա փորձություն, թո՛ղ գա հալածանք,
Խավա՛ր թող դառնա անաղոտ լույսը,
Սարսափելի չեն Հային տառապանք՝
Միայն… չի հատներ խըղճուկի հույսը։
Թո՛ղ փըչէ քամին պաղ-պաղ, երեսիս,
Վերէն ամպերէն սաստիկ ձիւն թո՛ղ գայ,
Որքան որ կ՚ուզէ՝ թող փըչէ Հիւսիս,
Յուսով եմ, վաղ-ուշ գարունը պիտ գայ։
Թուխպը թող պատէ երկինքը պայծառ,
Թանձըր մառախուղ երկիր թո՛ղ փակէ,
Տարերք աշխարհիս խառնուին իրար,
Յուսով եմ, վաղ-ուշ, արեւ պիտ ծագէ։
Թո՛ղ գայ փորձութիւն, թո՛ղ գայ հալածանք,
Խաւա՛ր թող դառնայ անաղօտ լոյսը,
Սարսափելի չեն հային տառապանք՝
Միայն… չի հատնէր խըղճուկի յոյսը։