Անցնել բովանդակությանը

Հայ վարժապետ

1883

Ս. Պալասանյանի 25-ամյա հոբելյանին

Բախտը և հերթը, գիտեմ, կը հասնին Գեղեցիկ մի օր հայ գործիչներին, Ոտքի կը կանգնին մեր որդիքըն էլ, Կուզենան ազատ մարդոց կարգ մըտնել. «Ունենք, կասեն, մենք կրոն և ազգություն… Օրենք մըշակած, արվեստ, գիտություն»։ Եվ ահա մեր հայ հարուստ մեծատունք, Կապալառուներ, եպիսկոպոսունք, Զենք ու զարդերով ըսպայք ու զինվորք, Փայլուն կոճակով աստիճանավորք, Կըսկըսեն պանծալ, իրանց դրվատել Թե՝ «այս բոլորը մենք ենք ձեռք բերել». Ու կաղնյա, դափնյա դալար պըսակներ, Կը զարդարեն շատ ցուլի ճակատներ։ Մըտքից էլ չանցնիլ, Ստեփաննոս եղբայր, Այդ խոշոր մարդոց սուտ-պարծուկ կաճառ. Որ օդ կարծեցած մեր հայրենիքին Ո՛յք ոսկոր, մարմին ու արյուն տըվին. Ո՛վ տըվեց լեզու, անլեզու ազգին, Կազդուրեց սիրտը, վերածնեց հոգին, Մըկըրտեց նոցա այն ավազանում, Որի, մեր օրով, դըպրոց է անուն… Ո՛րք արյուն-քըրտինք արին վար ու ցան, Հընձողքը նոցա անունը մոռցան. Հիմնադրի հըռչակ նոքա ըստացան, Որք հիմքի վըրա բնավ չաշխատեցան. Իսկ որ ժիր, տոկուն մշակ էր ազգին, Եվ նաքարակտի չունեցավ նա գին. Զի նորա անունն է «հայ վարժապետ», Հայ ժողովրդի պաշտոնյա ումպետ։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Հայ վարժապետ» բանաստեղծությունը (1883) դպրոցի և ուսուցիչի մասին։

Ստեփան Պալասանյանի հոբելյանին գրված բանաստեղծություն հայ վարժապետի մասին. երբ ազգը ոտքի կանգնի, մեծատուններն ու եպիսկոպոսները կպարծենան, թե ամեն ինչ իրենք են արել, իսկ ժիր, տոկուն մշակին, որ անլեզու ազգին լեզու տվեց, ոչ ոք չի հիշի։ Հունձքը միշտ ուրիշներինն է, ցանողը՝ մոռացված։

Ստեղծագործությունը պարունակում է 30 տող՝ 6-24 տողանոց տներով։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1883 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 30