Անցնել բովանդակությանը

Վանեցոց աղոթքը

1876

Տե՛ր, ողորմյա՛, Հայոց ազգին, Տո՛ւր զորություն մեր թույլ բազկին, Հալածե՛ դու անգութ տաճկին, Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։ Շնորհյա մեզ մեկ քաջ զորավար, Ժողվիլ հային միագումար, Մարտնչեցնել կրոնի համար. Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։ Թող դադարի մեր գերությունը, Հառնե հայի ազգությունը, Վերջանա մեր հեգությունը, Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։ Հիշյա զմեզ Տե՛ր այս անգամը, Ունայն չանցնի պատեհ ժամը, Հայքս ալ ազգաց լանք1 անդամը, Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։ Տե՛ր, թե այժմ ալ չես ողորմիլ, Ա՛լ հայիս մեկ բան չի օգնիլ, Մեզ կըմընա ջուրը ընկնիլ. Տեր ողորմյա՛, Տեր ողորմյա՛։ Ապա՝ թըշվառ եղբայր հայեր, Ձեռքերս առնունք մեկ-մեկ սուսեր, Դրոշակ բանանք, փըչենք փողեր, Տերըն խըղճաց ի վերա մեր։

Գրված է արևմտահայ գեղջուկի բերանից՝ արևմտահայերենի ձևերով («ալ», «կու», «ըլլա»)։

Ծանոթագրություններ

  1. 1 լանք — Ըլլանք բառի համառոտ ձևը (կազմողների ծանոթություն)։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Վանեցոց աղոթքը» բանաստեղծությունը (1876) Աստծո և ազատության մասին։

«Տեր ողորմյա» կրկներգով աղոթք, որտեղ խնդրվողը զորավար է, հայի միագումար ժողովվելը և գերության վերջը։ Վերջին տունը դուրս է գալիս աղոթքից՝ եթե Տերն այս անգամ էլ չողորմի, ինքներս սուսեր առնենք ու փող փչենք։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 24