Անցնել բովանդակությանը

Երկու պատկեր

1876

1

Բակը լայն ու մեծ, շուրջ ծառեր փաթթած, Պըտղալից պարտեզ, գինևետ այգի. Մեջտեղը դարբաս, ընտանիք օրհնած Այնտեղ կըկենա, կա ութսուն տարի։ Օխտը որդիով ու օխտը հարսով Ծերուկ Թումասը ու պառավ Շուշան Անխոնջ կաշխատին՝ իրար սիրտ տալով՝ Ու գիշեր, ցորեկ Ասծու փառք կու տան… Գիր ու կարդումե, հա՛, զուրկ են նոքա, Մեզ պես ֆրանցուզնակ կոտըրտվիլ չունին, Թեև կընիկներն չեն հագնիլ շափղա, Այլ միշտ սիրուն են, զի ժիր կաշխատին. Բայց բանը այն չէ։ Զազիր կարոտը, Պարկը շալակին, ձեռքը կարկառած, Երբեք չէր եկած նոցա տան մոտը, Ու պարտքը նոցա դուռը չէր զարկած։ Այգուն օրթնենքով կըզարթեր Թումաս, Օրթնենքով իրկուն նա քուն կըմըտներ. Իսկ պառավ Շուշան, հետն ալ օխտը հարս, Գործե կը դադրեր, երբ որ կը մըթներ։ Նոցա ամբարը, նըկուղն ու մառան Տարին-տասներկու ամիս լի էին, Նոցա արտորայք, անդ ու անդաստան Աստուծո առատ ափին նման էին։ Հաճախ Թումասը կասեր. «Ա՜խ, Շուշան, Հարյուրի մոտ է արդեն տարիքըս, Ցամաք աչքերով մըտնիմ գերեզման, Այս է աստուծմե մենակ խընդիրքըս»։ Բայց հանկարծ…

2

Նայե՛, մեջ խավար բանտին Նիհար, ցավագար Թումասն է ընկած։ Չեմ գիտեր ի՞նչ է հանցանքը խեղճին, Բայց ձեռք ու ոտքին շըղթա է զարկած։ — Ճերմակ մազերըդ անկարգ թափթըփած, Հագիդ քուրչերը ցըրտե չեն պաշտպան, Չոր հացի կարոտ, կը մուրաս քաղցած, Ծերութքիդ վերջը ա՞յդ եղավ, Շուշան։ Եսիր-Բազարի մեջ կան յոթը կին, Տըռփոտ օսմանցիք նոցա շուրջ պատած, Հարյուր ոսկի է գինն ամեն մեկին, Շուշա՛ն, հարսներուդ ա՞յդ էր վիճակած։ Ամպի մեջ օխտը արծիվ կը ճախրեն, Նոցա սուր աչքունք ճոխ ճարակ տեսան, Ո՞ր թըշվառներու անթաղ դիերն են… Վա՜յ քու արգանդին, խեղճ, անբախտ Շուշան։

Ստեղծագործության մասին

Ռափայել Պատկանյանի «Երկու պատկեր» բանաստեղծությունը (1876) Արևմտյան Հայաստանի և ընտանիքի մասին։

Երկու պատկեր նույն ընտանիքից. առաջինում՝ ծերուկ Թումասն ու պառավ Շուշանը յոթ որդով, յոթ հարսով, լիքը ամբարով ու օրհնանքով, երկրորդում՝ Թումասը շղթայված բանտում, Շուշանը մուրացկան, յոթ հարսը ստրուկների շուկայում, յոթ արծիվ՝ անթաղ դիերի վրա։ «Բայց հանկարծ…» կապում է երկուսը։

Ստեղծագործությունը պարունակում է 45 տող՝ բաժանված 2 մասի։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1876 թ.
Ժողովածու
Տողերի թիվ 47