Անցնել բովանդակությանը

Իմ ցավը

Սուրբ տենչերով լոկ ծարաված՝ Ցամաք գտնե՛լ աղբերքն համայր, Ցամքի՜լ ծաղիկ հասակի մեջ, Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։ Ջերմ համբույրով մը դեռ չ՚այրած Սա ցուրտ ճակատըս դալկահար Հանգչեցունե՛լ հողե բարձին, Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։ Դեռ չը գրկած էակ-փունջ մը Ժըպտե, գեղե, հուրե շաղյալ՝ Գրկե՛լ սա ցուրտ հողակույտը, Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։ Քաղցր երազով մ՚հըղի մրափ մը Չանդորրած գլուխս մըրկահար՝ Ննջել հողե վերմակի տակ, Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։ Հագնի՛լ հյուղին մուր-անունը, Ծըծե՛լ նորա մըրուր-օդն հար, Միշտ ցավիլը միանգամայն, Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար։ Հեգ մարդկության մեկ ոստը գոս՝ Հայրենիք մը ունիմ թըշվառ, Չ՚օգնած անոր՝ մեռնի՛լ աննշան, Ո՜հ, ա՛յս է սոսկ ցավ ինձ համար։

Ստեղծագործության մասին

Պետրոս Դուրյանի «Իմ ցավը» բանաստեղծությունը հայրենիքի և մահվան մասին։

Վեց տուն, որոնցից հինգը փակվում է նույն ժխտումով՝ «Ո՜հ, չէ՛ այնչափ ցավ ինձ համար»։ Ծաղկած հասակում ցամքելը, առանց համբույրի մեռնելը, առանց սեր գրկելու հողակույտը գրկելը՝ ոչ մեկը իսկական ցավ չէ։ Վերջին տունը շուռ է տալիս կրկներգը. միակ անտանելին թշվառ հայրենիքին չօգնած՝ աննշան մեռնելն է։

Ստեղծագործությունը պարունակում է 24 տող՝ բաժանված 6 քառատող տների։

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական
Ժողովածու
Տողերի թիվ 24