Անցնել բովանդակությանը

Զոհվածը

«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1954

-Ախ, որտե՞ղ է, ո՞ւր է, ինչո՞ւ լուր չի տալիս, Եթե անգամ… Ո՞ւր է սև ծանուցագիրը։ Արդեն լրանում է ուղիղ երկու տարին, Ինչ չեմ տեսել նրա ձեռագիրը… Պառավն ինձ էր դիմում ամբողջ երկու տարի, Իր հայացքով հարցնում ավելի՛, քան խոսքով։ Բայց ես նրան ինչպե՞ս, ի՞նչ պատասխան տայի, Ո՞նց բերեի որդուն, ի՞նչ հրաշքով։ Ո՞նց ասեի, թե նա էլ չի դառնա իր տուն, Ու չեն հղում եթե սև ծանուցագիրը, Միայն նրա՛ համար, որ նույն խրամատում Ընկել է և գնդի գրագիրը…

Երևան · 29.IV.1946թ.

Ստեղծագործության մասին

Ժանր Բանաստեղծություն
Գրության թվական 1954 թ.
Ժողովածու Սիրո ճանապարհ
Տողերի թիվ 12