Գուլպան
«Սիրո ճանապարհ» ժողովածու · 1943
Արկը սառնասիրտ շառաչեց օդում
Եվ պայթեց մոտիկ՝ լերկ հողի վրա։
Արկի բեկորը սրի պես հատու
Կտրեց ու տարավ ոտքերը նրա։
Իսկ այդ նույն պահին, մայրն՝ աչքում արցունք,
Պահելով նրա գալուստի ճամփան,
Համբուրում էր ու արցունքով թրջում
Իր որդու համար նոր գործած գուլպան…
Չանախչի · 28.VIII.1943թ.