Սիրո ճանապարհ 1954
Սիրո ճանապարհ
Ժողովածու · 1954
«Սիրո ճանապարհ» ժողովածուն ամփոփում է Պարույր Սևակի ստեղծագործական վաղ շրջանի սիրային և հայրենասիրական բանաստեղծությունները։
53 բանաստեղծություն
մոտ 106 րոպե
90.1K դիտում
Բանաստեղծությունների ցանկ
1 Պատերազմ և խաղաղություն 2 Փառքի պատվանդան 3 Ռադիոընդունիչի առաջ 4 Օրվա երգը 5 Ընկերուհուս 6 Աշխարհագրության դասին 7 Խաղաղություն 8 Հայրենիքիս 9 Դարակեսի երգը 10 Գուլպան 11 Զոհվածը 12 Պատերազմի հաշմանդամը 13 Անհետ կորածը 14 Ընկածները 15 Մայրը 16 Սպիները 17 Երգ մոսկվայի մասին 18 Մոսկվայից 19 Մոսկովցին 20 Մոսկվան-նավահանգիստ 21 Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել 22 Դու քո խաղողի նման ես եղել 23 Ինչ լա՜վ է, որ դու աշխարհի մեջ կաս 24 Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա 25 Երևանին 26 Ճարտարապետական ցուցահանդեսում 27 Հանրապետության հասակակիցները 28 Նախերգանքի փոխարեն 29 Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան 30 Չոր մասրենու մի հին չափար 31 Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում 32 Մեզ ստիպում են, որ խռով մնանք 33 Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում 34 Այն առուն, որ ձեր բակով է հոսում 35 Ես գիտեի, որ դա չէր կարելի 36 Աշնան եղյամն է իջել ձորերին 37 Մեր թոնիրն այսօր բորբոքուն է 38 Ինձ թվում էր նա գեղեցիկ 39 Ծաղկանկար շալը ուսիդ 40 Իմ արցունքները թեպետ չեն հոսում 41 Ծառերն են բացվել, բողբոջել նորից 42 Մեր տնից ձեր տուն՝ կավաշեն մի պատ 43 Հիմա ողջն ասես մի հեքիաթ լինի, այնքան է հեռու 44 Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ 45 Թե ողջն այս էր նույնիսկ՝ լոկ մի գիշեր անցած 46 Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով 47 Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ 48 Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս 49 Ձմեռ է։ Եվ ցուրտ է։ Դրսում ենք 50 Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր 51 Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ 52 Անծանոթներ ենք մենք իրար 53 Հիմա, երբ ողջը անցած է թվում
Պատերազմ և խաղաղություն
Ծանրանում է իրիկունը։
Մեր մանկիկը քնեց արդեն՝
Փոքրիկ ձեռքը աղավնու պես
Դրած բարձին։
Մեր մանկիկը քնեց արդեն՝
Փոքրիկ ձեռքը աղավնու պես
Դրած բարձին։
հայրենասիրությունխաղաղություն +2
Փառքի պատվանդան
Նահանջի ճամփան էր մեր ոտքի տակ ընկել,
Վտանգված էր հողը մեր գեղեցիկ…
Մենք միասին էինք այդ վայրկյանին, ընկե՛ր,
Մենք միասին, մեկտեղ նահանջեցինք։
Վտանգված էր հողը մեր գեղեցիկ…
Մենք միասին էինք այդ վայրկյանին, ընկե՛ր,
Մենք միասին, մեկտեղ նահանջեցինք։
խոհականփառք +2
Ռադիոընդունիչի առաջ
Կախարդական տուփն է հեքիաթների…
Ես կոճակն եմ սեղմում,
Եվ սլաքը՝
հլու իմ մատներին,
Ես կոճակն եմ սեղմում,
Եվ սլաքը՝
հլու իմ մատներին,
խաղաղությունաշխարհ +1
Օրվա երգը
Մենք հասկանալով՝ հաճախ չենք զգում
Մեր ապրած օրվա իմաստը խորին.
Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
Մեր ապրած օրվա իմաստը խորին.
Հաճախ մեզ օրը թվում է անգույն,
Թվում է՝ ոչինչ չփոխեց կյանքում
աշխատանքարարում +1
Ընկերուհուս
Ահա և իմ տան նոր բնակիչը՝
Իմ առաջնեկը, նորածին որդին,
Որի մանկական առաջին ճիչը
Այնպես ներդաշնակ ու քաղցր է հնչում
Իմ առաջնեկը, նորածին որդին,
Որի մանկական առաջին ճիչը
Այնպես ներդաշնակ ու քաղցր է հնչում
սերընկերություն +1
Աշխարհագրության դասին
Ետ ես գնում մի պահ երկու տասնյակ տարի,
Նորից քեզ զգում ես աշակերտ ու մանուկ։
Թվում է, թե նույնն է տեսքը դասարանի՝
Նույն նստարանները, գրատախտակը նույն։
Նորից քեզ զգում ես աշակերտ ու մանուկ։
Թվում է, թե նույնն է տեսքը դասարանի՝
Նույն նստարանները, գրատախտակը նույն։
հայրենասիրությունդպրոց +1
Խաղաղություն
Խաղաղություն ամենքի՛ն և ամենո՜ւր,-
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում։
Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք։
Այդ ենք միայն մենք աշխարհին կամենում։
Խաղաղությո՜ւն, որ խաղողը քաղցրանա,
Որ նորատունկ այգին տա բերք ու բարիք։
խաղաղությունմարդկություն +1
Հայրենիքիս
Բառեր չկան կարծես քեզ երգելու համար,
Եվ ես որդու նման անվանում եմ քեզ «մա՛յր»։
«Հարազատ» եմ ասում և այնուհետ լռում.
Սիրող սիրտն է այդպե՛ս խոսքը շուտ սպառում։
Եվ ես որդու նման անվանում եմ քեզ «մա՛յր»։
«Հարազատ» եմ ասում և այնուհետ լռում.
Սիրող սիրտն է այդպե՛ս խոսքը շուտ սպառում։
հայրենասիրությունգեղեցկություն +1
Դարակեսի երգը
Կիսվել է դարը։
Կիսվել է դարը
Ո՛չ նռան նման,
Որ քաղցրությունից, հյութից է ճաքում
Կիսվել է դարը
Ո՛չ նռան նման,
Որ քաղցրությունից, հյութից է ճաքում
դարաշրջանառաջընթաց +1
Գուլպան
Արկը սառնասիրտ շառաչեց օդում
Եվ պայթեց մոտիկ՝ լերկ հողի վրա։
Արկի բեկորը սրի պես հատու
Կտրեց ու տարավ ոտքերը նրա։
Եվ պայթեց մոտիկ՝ լերկ հողի վրա։
Արկի բեկորը սրի պես հատու
Կտրեց ու տարավ ոտքերը նրա։
սերկարոտ +1
Զոհվածը
-Ախ, որտե՞ղ է, ո՞ւր է, ինչո՞ւ լուր չի տալիս,
Եթե անգամ… Ո՞ւր է սև ծանուցագիրը։
Արդեն լրանում է ուղիղ երկու տարին,
Ինչ չեմ տեսել նրա ձեռագիրը…
Եթե անգամ… Ո՞ւր է սև ծանուցագիրը։
Արդեն լրանում է ուղիղ երկու տարին,
Ինչ չեմ տեսել նրա ձեռագիրը…
հայրենասիրությունպատերազմ +2
Պատերազմի հաշմանդամը
Տաք կռիվ էր ու ցուրտ ձմեռ,
Երբ, Վեներա, իմ սիրելի՛,
Անակնկալ — այն էլ ինչպե՜ս,
Ի՜նչ դրությամբ ես քեզ տեսա,
Երբ, Վեներա, իմ սիրելի՛,
Անակնկալ — այն էլ ինչպե՜ս,
Ի՜նչ դրությամբ ես քեզ տեսա,
պատերազմճակատագիր +2
Անհետ կորածը
Գրեցին, որ նա անհետ կորել է։
-Ինչպե՞ս թե… — ոչ ոք չհարցրեց այնժամ։
Ժամանակը՝ խառն, ծանըր՝ օրերը,
Հասկանալի էր այդ միտքը դաժան։
-Ինչպե՞ս թե… — ոչ ոք չհարցրեց այնժամ։
Ժամանակը՝ խառն, ծանըր՝ օրերը,
Հասկանալի էր այդ միտքը դաժան։
պատերազմկորուստ +2
Ընկածները
Կռիվներում ընկան նրանք.
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
Ամեն մեկը՝ մի տան ճրագ,
Ամեն մեկը՝ մի մոր որդի,
Ամեն մեկը՝ մի աղջկա
պատերազմզոհվածներ +2
Մայրը
Կանգնել է մայրը սեղանի առաջ։
(Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)…
Աշխարհի խղճի կերպարանքն առած,
Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ,
(Ի՜նչ ծանրություն են ուսերը կրել)…
Աշխարհի խղճի կերպարանքն առած,
Աշխարհի ազնիվ Կոչին ընդառաջ,
մայրընտանիք +2
Սպիները
Վերքերն արդեն սպիացել
Ու նշան են միայն դարձել
Անցյալ փառքի ու խոյանքի — Ա՛յն ամենի, ինչ անցել է,
Ինչ ապրել ու զգացել են
Ու նշան են միայն դարձել
Անցյալ փառքի ու խոյանքի — Ա՛յն ամենի, ինչ անցել է,
Ինչ ապրել ու զգացել են
հիշողությունցավ +2
Երգ մոսկվայի մասին
Մոսկվա՜… Եվ չե՛ն ճարվում այն բառերը, որով
Պիտի հյուսվի երգը նրա մասին.
Ե՛րգ, որ արյուն դառնա, մարդկանց երակներով
Արյան նման խայտա, արյան նման հոսի։
Պիտի հյուսվի երգը նրա մասին.
Ե՛րգ, որ արյուն դառնա, մարդկանց երակներով
Արյան նման խայտա, արյան նման հոսի։
մայրաքաղաքմիասնություն +1
Մոսկվայից
Ո՛չ մի բարձունք մերձաստեղ,
Ո՛չ մի Մասիս, Հիմալա՛յ։
Բայց Մոսկվայից, բայց այստեղ
Շատ ավելի հիմա լայն
Ո՛չ մի Մասիս, Հիմալա՛յ։
Բայց Մոսկվայից, բայց այստեղ
Շատ ավելի հիմա լայն
ճամփորդությունկարոտ +1
Մոսկովցին
-«Սովորական բան է, մանրուք է սա»,- արագ
Պիտի ասի իսկույն
Նա, ով գեթ մի օրով այս քաղաքն է մտել։
Այո՛, մանրուք է սա,
Պիտի ասի իսկույն
Նա, ով գեթ մի օրով այս քաղաքն է մտել։
Այո՛, մանրուք է սա,
քաղաքային-կյանքմարդիկ +1
Մոսկվան-նավահանգիստ
Առա՜նց գրքի ու քարտեզի,
առա՜նց թերթի։
Ի՞նչ է, մի՞թե ես տուրիստ եմ կամ օտար եմ։
Յուրաքանչյուր իմ երակով
առա՜նց թերթի։
Ի՞նչ է, մի՞թե ես տուրիստ եմ կամ օտար եմ։
Յուրաքանչյուր իմ երակով
քաղաքային-կյանքգետեր +1
Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել
Իմ հա՛յ ժողովուրդ, դու փոքր ես եղել,
Աղբյո՜ւր ես եղել և ո՛չ թե հեղեղ։
Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,
Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ։
Աղբյո՜ւր ես եղել և ո՛չ թե հեղեղ։
Դու փոքր ես եղել, եղել ես մի բուռ,
Բայց մեծ է եղել ափդ լիաբուռ։
հայրենասիրությունպատմություն +1
Դու քո խաղողի նման ես եղել
Դու քո խաղողի նման ես եղել.
Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել,
Բայց երբ անցել են ցրտերը ձմռան,
Հողի մեջ թաղված վազերիդ նման,
Կոտրատել են քեզ, հողի մեջ թաղել,
Բայց երբ անցել են ցրտերը ձմռան,
Հողի մեջ թաղված վազերիդ նման,
հայրենասիրությունբնություն +1
Ինչ լա՜վ է, որ դու աշխարհի մեջ կաս
Ինչ լա՜վ է, որ դու աշխարհի մեջ կաս,
Ինչ լա՜վ է, որ դու քո ծանր բեռով
Քո ծանր անցյալից հասար այս ներկան
Կենաց ու մահու ճանապարհներով։
Ինչ լա՜վ է, որ դու քո ծանր բեռով
Քո ծանր անցյալից հասար այս ներկան
Կենաց ու մահու ճանապարհներով։
սերհիացմունք +1
Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա
Ախ, ինչպես եմ սիրում ժեռ քարերի վրա
Ինքնամոռացումը մեր խենթ ջրվեժների,
Մեր ձորերը անտակ, մեր ծերպերը մռայլ,
Կենդանակերպ տեսքը մեր ապառաժների։
Ինքնամոռացումը մեր խենթ ջրվեժների,
Մեր ձորերը անտակ, մեր ծերպերը մռայլ,
Կենդանակերպ տեսքը մեր ապառաժների։
հայրենասիրությունլեռներ +1
Երևանին
Նա փոխվում է ամեն վայրկյան՝
Արբունքահաս պատանու պես,
Ե՛վ դեռ մանուկ, և՛ առնական,
Արբունքահաս պատանու պես։
Արբունքահաս պատանու պես,
Ե՛վ դեռ մանուկ, և՛ առնական,
Արբունքահաս պատանու պես։
Երևանհայրենասիրություն +1
Ճարտարապետական ցուցահանդեսում
Մտնում ես ներս։
Նե՜րս ես մտնում կարծես շեմքից ապագայի։
Էկրաններ են պատերն ասես, որոնց վրա, մոտ ու հեռու,
Կինոկադրերն են համրացել այն նկարի,
Նե՜րս ես մտնում կարծես շեմքից ապագայի։
Էկրաններ են պատերն ասես, որոնց վրա, մոտ ու հեռու,
Կինոկադրերն են համրացել այն նկարի,
արվեստճարտարապետություն +1
Հանրապետության հասակակիցները
Բեղուն չէր այն տարին մեր սեգ լեռնաշխարհում.
Վերից մի կապարե երկինք էր ծանրացել,
Արյունը՝ ջուր դարձել, ջուրը՝ դարձել արյուն,
Մոր սրտի պես փխրուն հողն էր պղնձացել։
Վերից մի կապարե երկինք էր ծանրացել,
Արյունը՝ ջուր դարձել, ջուրը՝ դարձել արյուն,
Մոր սրտի պես փխրուն հողն էր պղնձացել։
հայրենասիրությունխոհափիլիսոփայական +2
Նախերգանքի փոխարեն
Դու մի՛շտ ինձ համար եղել ես կյանքում,
Մի՜շտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով-
Այսօր աղմըկոտ այս մեծ քաղաքում,
Երեկ՝ հեռավոր ինչ-որ գյուղակում՝
Մի՜շտ, թեկուզ հաճախ ուրիշի տեսքով-
Այսօր աղմըկոտ այս մեծ քաղաքում,
Երեկ՝ հեռավոր ինչ-որ գյուղակում՝
սերնախերգանք +1
Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Ժայռերն ի վեր դանդաղ մագլցում է ճամփան
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի։
Ու հասնելով լեռան սեգ կատարին՝
Հոգնած ճամփորդի պես կանգ է առնում մի պահ,
Պառկում շվաքի տակ ծեր անտառի։
բնությունճանապարհ +1
Չոր մասրենու մի հին չափար
Չոր մասրենու մի հին չափար,
Որ այգին է շրջապատում։
Չափարի տակ առյուծաբար
Մրափում է մեր չալ կատուն։
Որ այգին է շրջապատում։
Չափարի տակ առյուծաբար
Մրափում է մեր չալ կատուն։
բնությունմասրենի +1
Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում
Խաղա՜ղ-խաղա՜ղ իրիկունն էր ողջը պատում,
Դրսում մութն էր իջնում խաղաղ։
Սիրում էի ձեր տան բակում խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հե՜տ, քեզ հե՜տ խաղալ։
Դրսում մութն էր իջնում խաղաղ։
Սիրում էի ձեր տան բակում խաղալ «տուն-տուն»,
Միայն քեզ հե՜տ, քեզ հե՜տ խաղալ։
բնություներեկո +1
Մեզ ստիպում են, որ խռով մնանք
Մեզ ստիպում են, որ խռով մնանք.
-Չպետք է մեկտեղ խաղալ ու խոսել։
Ա՜խ այդ մեծերը… Կռվել են նրանք
Եվ իրար ծանր խոսքեր են ասել։
-Չպետք է մեկտեղ խաղալ ու խոսել։
Ա՜խ այդ մեծերը… Կռվել են նրանք
Եվ իրար ծանր խոսքեր են ասել։
սերբաժանում +1
Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում
Ա՜խ, ես գիտե՛մ, չէի՜ր սիրում,
Հիմա գիտեմ ես անկասկած…
Վազվըզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց։
Հիմա գիտեմ ես անկասկած…
Վազվըզում ենք մենք սեզերում,
Խոտերի մեջ խոնավ ու թաց։
սերբաժանում +1
Այն առուն, որ ձեր բակով է հոսում
Այն առուն, որ ձեր բակով է հոսում,
Անցնում է անվերջ մեր պատի տակով,
Ողջ օրն աղմըկում, ուրախ վազվըզում,
Տանջում է նրան լուրջ ու կատակով.
Անցնում է անվերջ մեր պատի տակով,
Ողջ օրն աղմըկում, ուրախ վազվըզում,
Տանջում է նրան լուրջ ու կատակով.
սերկարոտ +2
Ես գիտեի, որ դա չէր կարելի
Ես գիտեի, որ դա չէր կարելի.
Կծեծեր մայրս, եթե իմանար…
Դու, նստած բակի սալաքարերին,
Գուլպա ես գործում եղբորդ համար։
Կծեծեր մայրս, եթե իմանար…
Դու, նստած բակի սալաքարերին,
Գուլպա ես գործում եղբորդ համար։
սերգաղտնիք +1
Աշնան եղյամն է իջել ձորերին
Աշնան եղյամն է իջել ձորերին,
Քարին ու թփին — ամենո՜ւր իջել։
Մեր ջահել, մատղաշ մեր խնձորենին
Սպիտակել է, ինչպես տատն իմ ծեր։
Քարին ու թփին — ամենո՜ւր իջել։
Մեր ջահել, մատղաշ մեր խնձորենին
Սպիտակել է, ինչպես տատն իմ ծեր։
աշունբնություն +1
Մեր թոնիրն այսօր բորբոքուն է
Մեր թոնիրն այսօր բորբոքուն է.
-Եկ մեր տո՛ւն, եկ խաղա՛նք միասին։
Երազկոտ ու տաք է մեր տունը.
-Եկ խոսե՛նք մեր գալիք տան մասին։
-Եկ մեր տո՛ւն, եկ խաղա՛նք միասին։
Երազկոտ ու տաք է մեր տունը.
-Եկ խոսե՛նք մեր գալիք տան մասին։
կենցաղտուն +2
Ինձ թվում էր նա գեղեցիկ
Ինձ թվում էր նա գեղեցիկ,
Ինձ թվում էր նրա նման
Ուրիշ աղջիկ գյուղում չկա։
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով։
Ինձ թվում էր նրա նման
Ուրիշ աղջիկ գյուղում չկա։
Այս չի՞ խոսում սիրո մասին՝ ձեր կարծիքով։
սերհիացմունք +1
Ծաղկանկար շալը ուսիդ
Ծաղկանկար շալը ուսիդ՝
Ձեր տան կտրին նստում ես դու,
Ծով աչքերով կանչում ես դու
Տղային ձեր հարևանի։
Ձեր տան կտրին նստում ես դու,
Ծով աչքերով կանչում ես դու
Տղային ձեր հարևանի։
սերմտերմություն +1
Իմ արցունքները թեպետ չեն հոսում
Իմ արցունքները թեպետ չեն հոսում,
Բայց ինքը սիրտըս արցունքով է թաց՝
Ինչպես մանկության օրերում անցած,
Երբ լալիս էի ես անարտասուք
Բայց ինքը սիրտըս արցունքով է թաց՝
Ինչպես մանկության օրերում անցած,
Երբ լալիս էի ես անարտասուք
սերտխրություն +1
Ծառերն են բացվել, բողբոջել նորից
Ծառերն են բացվել, բողբոջել նորից,
Մայիսն է կրկին իջել ձեր այգում.
Բուրմունք է ելնում տամուկ հողերից,
Ծանոթ խայտանքով սիրտս վարակում։
Մայիսն է կրկին իջել ձեր այգում.
Բուրմունք է ելնում տամուկ հողերից,
Ծանոթ խայտանքով սիրտս վարակում։
գարունբնություն +2
Մեր տնից ձեր տուն՝ կավաշեն մի պատ
Մեր տնից ձեր տուն՝ կավաշեն մի պատ,
Եվ այգուց այգին՝ մի բարակ առու,
Մեր հին տանձենու ճյուղը մրգապատ,
Մեր փշատենին մեջքով իր սապատ
Եվ այգուց այգին՝ մի բարակ առու,
Մեր հին տանձենու ճյուղը մրգապատ,
Մեր փշատենին մեջքով իր սապատ
սերհարևանություն +1
Հիմա ողջն ասես մի հեքիաթ լինի, այնքան է հեռու
Հիմա ողջն ասես մի հեքիաթ լինի, այնքան է հեռու,
Հիմա ողջն ասես լինի մի ծանոթ, մի անցած երազ։
Հերանցդ տնից, որ դեմի սարի լանջին է թառում,
Իջնում ես դու ցած՝ գլխարկդ թեքած մի կողքի վրա։
Հիմա ողջն ասես լինի մի ծանոթ, մի անցած երազ։
Հերանցդ տնից, որ դեմի սարի լանջին է թառում,
Իջնում ես դու ցած՝ գլխարկդ թեքած մի կողքի վրա։
հիշողությունկարոտ +1
Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ
Իմ օրորանն էր հեռու մի գյուղակ,
Սապատ տանիքով ծխոտ մի հյուղակ,
Ուր մանկությունն իմ ոչ ոքի չի խաբել
Խաղալիքներով։
Սապատ տանիքով ծխոտ մի հյուղակ,
Ուր մանկությունն իմ ոչ ոքի չի խաբել
Խաղալիքներով։
հայրենիքմանկություն +1
Թե ողջն այս էր նույնիսկ՝ լոկ մի գիշեր անցած
Թե ողջն այս էր նույնիսկ՝ լոկ մի գիշեր անցած,
Այգու չափարն այն հին, այն կարկաչող առուն,
Ու մեր ստվերները մթնում արձանացած,-
Ես քեզանով դարձյա՛լ այնպես լի եմ, հարո՛ւստ,
Այգու չափարն այն հին, այն կարկաչող առուն,
Ու մեր ստվերները մթնում արձանացած,-
Ես քեզանով դարձյա՛լ այնպես լի եմ, հարո՛ւստ,
սերգիշեր +1
Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով
Քուն եմ մտնում և արթնանում նույն կարոտով,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,
Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,
Թե միգուցե անց ես կենում իմ տան մոտով,
Թե միգուցե դու թեքում ես ճամփադ հանկարծ,
Որ բորբոքես հին հրդեհը դեռ չհանգած,
սերկարոտ +1
Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ
Ողջը այս է. մի ջերմ հայացք անբարբառ ու անհանգիստ,
Որ փնտրում է ու քեզ գտնում փողոցների մայթերում,
Ուղեկցում է հեռվից-հեռու ինքնավստահ քայլվածքիդ,
Որ փոշու մեջ հետքն է թողնում, իսկ դրոշմը՝ սրտերում։
Որ փնտրում է ու քեզ գտնում փողոցների մայթերում,
Ուղեկցում է հեռվից-հեռու ինքնավստահ քայլվածքիդ,
Որ փոշու մեջ հետքն է թողնում, իսկ դրոշմը՝ սրտերում։
սերհայացք +1
Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս
Խոստովանանք լինի՝ ես քեզ մոտ եմ գալիս,
Խղճի թեթև խայթից հոգուդ դուռն եմ բախում,
Ուրախության լացս քո գրկում եմ լալիս,
Քո գրկում եմ լինում մարդկայնորեն տխուր։
Խղճի թեթև խայթից հոգուդ դուռն եմ բախում,
Ուրախության լացս քո գրկում եմ լալիս,
Քո գրկում եմ լինում մարդկայնորեն տխուր։
սերխոստովանություն +1
Ձմեռ է։ Եվ ցուրտ է։ Դրսում ենք
Ձմեռ է։ Եվ ցուրտ է։ Դրսում ենք։
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք։
Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը։
Քեզ հետ եմ. ջերմում ու մրսում ենք։
Քեզ հետ եմ, և կարծես ինձ հետ է
Աշխարհի մեծագույն պոետը։
սերձմեռ +1
Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր
Ոչի՜նչ, ոչի՛նչ չի պատահել արտասովոր.
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան,
Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ։
Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես՝ նույն տղան,
Միայն՝ ժպտում են աչքերդ կարծես ցավով,
Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ։
սերհաշտություն +1
Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ
Ա՛խ, քեզ ինչպե՞ս ասել, որ քեզ հիշում եմ դեռ,
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար։
Ինչպե՞ս չասել, որ դու դեռ թանկ ես ինձ համար,
Ինչպե՞ս մեզ բաժանող արգելակը քանդել,
Ինչպե՞ս չգալ քեզ մոտ, ինչի՞ համար։
սերհիշողություն +1
Անծանոթներ ենք մենք իրար
Անծանոթներ ենք մենք իրար,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
Եվ փողոցում հանդիպելիս
Ես չեմ տեսնում դեմքիդ վրա
Քո ժպիտը այն լուսերիզ,
բաժանումօտարացում +1
Հիմա, երբ ողջը անցած է թվում
Հիմա, երբ ողջը անցած է թվում,
Երբ առաջվա պես դու ինձ չես թովում,
Երբ երևալըդ, քայլվածքդ խոսուն
Ինձնից չեն խլում իմ ճարտար լեզուն,
Երբ առաջվա պես դու ինձ չես թովում,
Երբ երևալըդ, քայլվածքդ խոսուն
Ինձնից չեն խլում իմ ճարտար լեզուն,
սերհիշողություն +1